Դաշտ |
Նշանակություն |
Ապրանք կամ ծառայություն |
Ապրանքի կամ ծառայության կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
Չափման միավոր |
Չափման միավորի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Գծիկավոր կոդ |
Գծիկավոր կոդը: Կարելի է լրացնել սկաների միջոցով: Հնարավոր է նաև ավտոմատ գծիկավոր կոդ վերագրել` օգտվելով դաշտին կից կոճակից: Վերագրվող գծիկավոր կոդերի պարամետրերը նկարագրված են Դրույթների Հատով հաշվառվող ապրանքների պարամետրեր բաժնում: |
Տեղեկատուում նշված տողը կարելի է խմբագրել, հեռացնել կամ դրա հիման վրա ստեղծել պատճեն։
Տեղեկատուից կարելի է դրույթների Սարքավորումներ էջում նշված թերմոտպիչով տպել գծիկավոր կոդ (bar code) պարունակող պիտակ։ Դրա համար պետք է կոնտեքստային ցանկից կատարել Տպել պիտակ հրամանը, որը կարելի է կանչել ինչպես ընթացիկ տողի, այնպես էլ նշված տողերի համար։ Հրամանն ընտրելուց հետո պետք է նշել տպվող պիտակների քանակը, ամսաթիվը և գնի տեսակը։
Տեղեկատուի կոնտեքստային ցանկի Նոր գծ.կոդերի ձևավորում հրամանից օգտվելով` կարելի է փոխել նշված տողերի գծիկավոր կոդերը: