Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում

Ուղղորդիչ:  Աշխատանք փաստաթղթերի հետ >

Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթուղթը կարող է պարունակել ցուցակներ: Հիմնականում այդ աղյուսակների մեջ պահանջվում է մուտքագրել տողեր, որոնք պարունակում են տվյալներ ապրանքների, նյութական արժեքների, ծառայությունների, հիմնական միջոցների և աշխատակիցների վերաբերյալ:

 

Document.Grid

 

Ցուցակի վերևի մասում տեղադրված է տողերի հետ աշխատելու գործիքների վահանակը:

 

Պատկեր

Նշանակություն

add16Fone

Ավելացնել նոր տող: Նոր տող կարելի է մուտքագրել նաև` սեղմելով CTRL+N ստեղների համադրությունը:

edit

Խմբագրել ընթացիկ տողը դիալոգ պատուհանում: Տողը կարելի է խմբագրել նաև` սեղմելով CTRL+E ստեղների համադրությունը:

Trash-icon16

Հեռացնել ընթացիկ տողը: Տողը կարելի է հեռացնել նաև` սեղմելով CTRL+D ստեղների համադրությունը:

warning_16x16 Ուշադրություն: Տողի հեռացումը կատարվում է առանց հաստատում պահանջելու:

copy16

Ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: Տողը կարելի է պատճենել նաև` սեղմելով CTRL+Y ստեղների համադրությունը:

UpArrow

Տեղափոխել ընթացիկ տողը վերև:

DownArrow

Տեղափոխել ընթացիկ տողը ներքև:

 

Մի շարք փաստաթղթերում հնարավոր է ցուցակը խմբագրել ոչ միայն տողում այլ նաև դիալոգ պատուհանում: Դիալոգ պատուհանում խմբագրելու համար անհրաժեշտ է փաստաթղթի ժապավենում սեղմել Դիալոգ կոճակը: Այս ռեժիմում գործիքների վահանակից կամ արագ հասանելիության ստեղներով տողի ավելացումը, պատճենումը և խմբագրումը կատարվում է դիալոգ պատուհանի օգնությամբ: Ռեժիմը կարելի անջատել սեղմելով Տող կոճակը:

 

Աղյուսակում ընթացիկ տողի համարը և լրացված տողերի քանակը երևում են փաստաթղթի ներքևում գտնվող կարգավիճակի վահանակի ձախ մասում: Ընթացիկ տողի ֆոնը տարբերվում է մյուսներից:

Ցուցակում հեշտությամբ կարելի է գտնել անհրաժեշտ տողերը Փնտրել հրամանի միջոցով: Ամբողջ ցուցակում որևէ տվյալ փնտրելու համար ցուցակի վերնագրի կոնտեքստային ցանկից ընտրել Փնտրել հրամանը և հայտնված փնտրման տողում մուտքագրել փնտրվող արժեքը: Այդպիսի տողի առկայության դեպքում այն դառնում է ընթացիկ (նշիչը տեղափոխվում է նրա վրա): Փնտրման տողը կարելի է կանչել նաև` սեղմելով CTRL+F ստեղների համադրությունը:

 

Document.Grid.Find

 

Տես ավելին`

 

Թաքցնել սյունը

Տեղափոխել սյունը

Փոխել սյան չափը

Ֆիլտր