Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Աշխատանքային ժամանակահատված |
Սահմանվում է աշխատանքային ժամանակահատված։ Բոլոր գրանցվող, խմբագրվող կամ հեռացվող փաստաթղթերի Ամսաթիվ դաշտում լրացված արժեքը պետք է լինի այդ ժամանակահատվածում։ Այս դաշտը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ։ |
Աշխատանքային լեզու |
Որոշում է համակարգի աշխատանքային լեզուն: Այն կարող է ընդունել Հայերեն կամ Անգլերեն արժեքներ: |
ԱԱՀ-ի տեսակ |
Ոչ պարտադիր դաշտ է: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1` ԱԱՀ-ով, 2` ԱԱՀ-ն այդ թվում, 3` Առանց ԱԱՀ, 4` Զրոյական ԱԱՀ։ Նշված լինելու դեպքում լռությամբ կառաջարկվի ձեռքբերրման և վաճառքի փաստաթղթերում: |
ԱԱՀ |
ԱԱՀ-ի տոկոսադրույքը, որն օգտագործվում է փաստաթղթում ավելացված արժեքի հարկի գումարը հաշվարկելու համար։ |
Հավելագին % |
Դաշտի արժեքն օգտագործվում է Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթում` ձեռք բերման գնի հիման վրա ավտոմատ վաճառքի գինն առաջարկելու համար։ Այս դաշտում նշված հավելագնի տոկոսը կիրառվում է այն դեպքում, երբ մուտքագրվող ապրանքի համար տեղեկատուում նշված չէ հավելագնի տոկոս։ |
Ապրանքների արժույթ |
Համակարգում ապրանքների ինքնարժեքային մնացորդները և շարժը հաշվառվում են միաժամանակ երկու արժույթով` հաշվապահական և կառավարչական։ Հաշվապահական արժույթ է հանդիսանում դրամը, իսկ կառավարչական արժույթը սահմանվում է այս դաշտում։ Սովորաբար որպես կառավարչական արժույթ նշվում է ԱՄՆ դոլար։ |
Բնապահպանական վճարներ վճարող |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում, ինչպես նաև Հաշիվ-ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում ավելանում են համապատասխան դաշտեր բնապահպանական վճարները հաշվառելու համար: |
Պահանջել հաստատում պատուհանը փակելիս |
Այս հայտանիշը նշելու դեպքում նոր փաստաթղթեր կամ տեղեկատուներում նոր տողեր ստեղծելիս, ինչպես նաև գոյություն ունեցողները խմբագրելիս արտապատկերված պատուհանները փակելիս կպահանջվի հաստատում: |
Բերել հաշվետվությունները էլեկտրոնային աղյուսակի տեսքով |
Այս հայտանիշը նշելու դեպքում T-հաշիվները և Ֆինանսական հաշվետվությունների 5 ձևերը կցուցադրվեն Էլեկտրոնային աղյուսակների տեսքով: |
Փաստաթղթերի խմբային վերագրանցում |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում փաստաթղթերի մատյաններում Դարձնել սևագիր և Գրանցել գործողությունները կատարվում են նշված տողերի խմբի համար: |
Համակարգ մուտք գործելիս ներմուծել ԿԲ-ի փոխարժեքները |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում տվյալների պահոց մուտք գործելիս ավտոմատ ներմուծվում են արտարժույթի փոխարժեքները Կենտրոնական բանկի կայքից: Անհրաժեշտ է միայն ինտերնետ կապի առկայություն: |
Մատյաններում և հաշվետվություններում ցույց տալ գործընկերոջ ՀՎՀՀ-ն |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում մատյաններում և հաշվետվություններում կարտացոլվի նաև գործընկերոջ ՀՎՀՀ-ն։ |
Հաճախորդների փորձի բարելավման ծրագրին |
Այս հայտանիշը նշելու դեպքում դուք կմասնակցեք բարելավման ծրագրին: |
Զեղչերի և բոնուսների բաժնում տրվում են զեղչային կամ բոնուսային համակարգի կարգավորումները.
Դաշտ |
Նշանակություն |
Վաճառքի ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ |
Դրոշակը դրված լինելու դեպքում Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր), Վաճառք (Մանրածախ) և Վաճառք (Կտրոն) փաստաթղթերում առաջանում է Զեղչի տոկոս դաշտը, որը հնարավորություն է տալիս զեղչել վաճառքի գումարը։ |
Կիրառել զեղչերի հաշվարկման արտաքին մոդուլը |
Դրոշակը նշված լինելու դեպքում վաճառքի փաստաթղթերում հնարավոր կլինի հաշվարկել զեղչ` նախապես նկարագրված արտաքին սխեմայով: |
Վաճառքի ժամանակ օգտագործել բոնուսային համակարգ |
Դրոշակը նշված լինելու դեպքում հնարավորություն է տրվում նշանակել բոնուսային համակարգի պարամետրերը, Ուղղորդիչում և Գլխավոր էջում ավելանում են Բոնուսային հաշվետվություններ, Բոնուսային սանդղակ տեղեկատուն, բոնուսին վերաբերող դաշտեր Վաճառք (կտրոն)-ում, Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում, Գործընկերոջ պայմանագրի վրա: |
Բոնուսի տեսակ |
Սահմանվում է բոնուսների կուտակման տեսակը: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1` Տոկոսային կամ 2` Գումարային: |
Կուտակման եղանակ |
Սահմանվում է բոնուսների կուտակման եղանակը: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1` Ապրանքի համար նշված %-ի կամ մավորի կիրառում, 2` Սանդղակի կիրառում, 3` Գործընկերոջ քարտի կիրառում: |
Զեղչված ապրանքների համար կուտակել |
Դրոշակը միացված լինելու դեպքում բոնուսը կուտակվում է նաև զեղչված ապրանքների համար: |
Կուտակման պայման |
Կարելի է սահմանել կուտակման լրացուցիչ պայման: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1` Միանվագ վաճառքի գումար- բոնուս կհաշվարկվի այն դեպքում, եթե Վաճառք (կտրոն)-ի գումարը մեծ է նշված գումարից: |
Կուտակման պայման - Արժեքը մեծ է |
Կուտակման պայմանը 1` Միանվագ վաճառքի գումար կամ 2` Կուտակված վաճառքների գումար ընտրված լինելու դեպքում պետք է լրացվի արժեքը: |
Կուտակման պայման - Ժամանակահատված |
Դաշտերը կարելի է լրացնել, եթե Կուտակման պայման դաշտում նշված է 2` Կուտակված վաճառքների գումար արժեքը: |
Համակարգում իրականացված է ապրանքների խմբաքանակային հաշվառում։ Խմբաքանակի հատկություններ բաժնում դրոշակների օգնությամբ նշվում են կազմակերպությունում ապրանքների խմբաքանակների հաշվառման համար օգտագործվող հատկությունները։ Նշված հատկությունները կերևան մասնավորապես Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում ապրանքի մուտքագրման պատուհանում և ապրանքների վերաբերյալ հաշվետվությունների մեջ, երբ դիալոգ պատուհանում նշված է Ցույց տալ խմբաքանակները դրոշակը։
Դաշտ |
Նշանակություն |
Նախդիր |
20-29 միջակայքի թիվ |
Գծ. կոդի երկարություն |
Նախդիրից հետո գծիկավոր կոդի երկարությունը, որը համընկնում է տեղեկատուում քաշային ապրանքի գծիկավոր կոդին: Ընդունում է 5-7 միջակայքի արժեքներ: |
Ստոր.-ից հետո նիշերի քանակ |
Ապրանքի քաշը բնութագրող հնգանիշ թվի մեջ ստորակետի դիրքը: |
Չափման միավոր |
Քաշային ապրանքի հիմնական չափման միավորը: Էլ. կշեռք արտահանվում է քաշային ապրանքի հիմնական չափման միավորի համար սահմանված գինը: |
Դիտարկենք էլ. կշեռքից տպված քաշային ապրանքի գծիկավոր կոդի օրինակ, երբ քաշային ապրանքի չ/մ-ն կգ է.
2712345001503
27- նախդիր
12345- քաշային ապրանքի գծիկավոր կոդ
00150- եթե ստորակետից հետո նիշերի քանակը 3 է, ապա քաշը 150 գրամ է, 2 նշված լինելու դեպքում` 1կգ 50գրամ
3-կամայական թիվ, որը գեներացնում է կշեռքը:
Դաշտ |
Նշանակություն |
EAN ֆորմատ |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում ապրանքներին կվերագրվեն EAN ֆորմատի գծիկավոր կոդեր: |
Նախդիր |
20-29 միջակայքի թիվ: Դաշտը լրացվում է, երբ նշված է EAN ֆորմատ դրոշակը: |
Հերթական գծիկավոր կոդ |
Ապրանքներին վերագրվող հերթական գծիկավոր կոդը: |