Տեղեկատուն պարունակում է արտադրող կազմակերպությունների ցուցակը։ Կարող է օգտագործվել Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում` որպես ապրանքի խմբաքանակը բնութագրող արժեք։ Խմբաքանակի վերաբերյալ տեղեկությունները նկարագրված են Խմբաքանակային հաշվառում բաժնում։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Արտադրող դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Արտադրողներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Արտադրող կազմակերպության կոդը։ |
Անվանում |
Արտադրող կազմակերպության անվանումը: |
Նշում |
---|
Արտադրողին չի թույլատրվում հեռացնել, եթե որևէ ապրանքի Արտադրող դաշտում լրացված է տվյալ արտադրողի անվանումը։ |