Տեղեկատու մուտքագրվում են կազմակերպությունում օգտագործվող չափման միավորները (հատ, արկղ, տուփ և այլն), որտեղից հետո ընտրվում են յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության հիմնական և այլ չափման միավորները։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Չափման միավոր դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Չափման միավորներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Չափման միավորի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Չափման միավորի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Հապավում |
Չափման միավորի կարճ անվանումը։ |
Կոտորակային մաս |
Այս չափման միավորով հաշվարկվող ապրանքների քանակները լրացնելիս կոտորակային մաս թույլատրել, թե ոչ: |
Տեղեկատուի կոնտեքստային ցանկի b2b.armsoft հարթակի Հրապարակել b2b.armsoft հարթակում հրամանի միջոցով կարելի է չափման միավորները հրապարակել b2b.armsoft հարթակում։ Չ/մ ներմուծում b2b.armsoft հարթակից հրամանը նախատեսված է b2b.armsoft հարթակից չափման միավորների ներմուծման համար:
Նշում |
---|
Չափման միավորը հնարավոր չէ հեռացնել տեղեկատուից, եթե կա որևէ ապրանք կամ ծառայություն տվյալ չափման միավորով: |