Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթուղթն օգտագործվում է ապրանքները մանրածախ պահեստ մուտքագրելու համար։ Երբ ապրանքները մուտքագրվում են մանրածախ պահեստ, առաջանում է պահանջ` նշել վաճառքի գները։ Փաստաթղթում ֆիքսված գները հետագայում հիմք են հանդիսանալու մանրածախ պահեստում վաճառքի և հաշվառման համար։ Վաճառքներ գրանցելիս այս գները փոփոխել չի թույլատրվում։ Վաճառքի գների փոփոխություն կատարելու համար նախատեսված է Ապրանքների վերագնահատում (Մանրածախ) փաստաթուղթը։ Երբ ապրանքները վաճառվում են մանրածախ պահեստից, համակարգն ավտոմատ լրացնում է տվյալ պահեստում տվյալ ապրանքի համար սահմանված վաճառքի գինը։ Եթե տվյալ ապրանքի համար պահեստում սահմանված են մի քանի վաճառքի գներ, ապա օգտագործողը կարող է ընտրել դրանցից որևէ մեկը։ Համակարգն ավտոմատ լրացնում է սահմանված գներից փոքրագույնը։
Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 3 էջերից` Ընդհանուր, Ապրանքների ցուցակ և Լրացուցիչ։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Հիմք փաստաթուղթ |
Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա կատարվում է պահեստի մուտքը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք փաստաթուղթ կարող է հանդիսանալ Ապրանքների գույքագրում (Մանրածախ) փաստաթուղթը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։ |
Պահեստ |
Մանրածախ պահեստը, որտեղ մուտքագրվում են ապրանքները: |
Գծիկավոր կոդ (F2) |
Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող մատակարարին։ |
Մատակարար |
Լրացվում է մատակարարի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Պայմանագիր |
Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Մատակարար դաշտի լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։ |
Գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: Համակարգը Ընդհանուր գումար դաշտի արժեքը վերահաշվարկում է ըստ Արժույթ դաշտում լրացված արժույթի և ստացված գումարը լրացնում է այս դաշտում։ |
Պարտք |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է կոճակը։ |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե մատակարարը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։ |
Հ/Ա-ի համար |
Լրացվում է մատակարար կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի համարը։ |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Ապրանքների ցուցակ էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Փաստաթղթի արժույթն է։ Ցուցակում մուտքագրվող բոլոր ապրանքների գները տրվում են այդ արժույթով։ Երբ օգտագործողը մինչև ապրանքների մուտքագրելը նշում է մատակարարին, ապա համակարգը լրացնում է այս դաշտը պայմանագրի արժույթով։ Նշենք ապրանքների ինքնարժեքների հաշվառման մի յուրահատկություն։ Համակարգում ինքնարժեքները զուգահեռ հաշվառվում են դրամով` առանց ԱԱՀ-ի, դրամով` ներառյալ ԱԱՀ-ն և որևիցե արտարժույթով` նույնպես ներառյալ ԱԱՀ-ն։ Վերոնշյալ արտարժույթը սահմանվում է համակարգը շահագործելուց առաջ` Դրույթներ պատուհանի Ընդհանուր էջում գտնվող Ապրանքների արժույթ դաշտում։ Սա նշանակում է, որ անկախ ձեռք բերման փաստաթղթի արտարժույթից, ապրանքների ինքնարժեքները գրանցվում են դրամով և կառավարչական արժույթով։ |
Արտարժույթի փոխարժեք |
Համակարգն ավտոմատ լրացնում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար վերջին գրանցված փոխարժեքը։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, եթե Արժույթ դաշտում լրացված է AMD։ |
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - ԱԱՀ-ով, 2 - ԱԱՀ-ն այդ թվում, 3 - Առանց ԱԱՀ, 4 - Զրոյական ԱԱՀ։ |
Գնի տեսակ |
Նշվում է, թե ապրանքները մուտքագրելիս համակարգն ինչ տեսակի գներ առաջարկի։ Եթե Ընդհանուր էջի Մատակարար դաշտը լրացված է, և ընտրված պայմանագրում նշված է գնի տեսակը, ապա համակարգն ավտոմատ կլրացնի այդ գնի տեսակը: |
Գումար ԱԱՀ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն հաշվարկում և լրացնում է ԱԱՀ-ն այս դաշտում` օգտվելով ապրանքների գներից և ԱԱՀ-ի հաշվարկի ձևից: |
Ընդհանուր գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն այս դաշտում ավտոմատ լրացնում է ձեռք բերվող ապրանքների ընդհանուր գումարը մատակարարի կողմից դուրս գրված փաստաթղթի արժույթով։ |
Ապրանքների ցուցակ աղյուսակում լրացվում են ձեռք բերվող ապրանքների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, ձեռք բերման գինը և գումարը, հավելագնի տոկոսը, վաճառքի գինը և գումարը, խմբաքանակի հատկությունները և ԱԱՀ-ի տոկոսադրույքը։ Տողը մուտքագրելիս, ձեռք բերման գնի և հավելագնի տոկոսի հիման վրա առաջարկվում է վաճառքի գինը։ Հավելագնի տոկոսը համակարգն առաջարկում է` օգտվելով Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում նշված տոկոսի արժեքից։ Եթե տեղեկատուում տոկոսի արժեքը դատարկ է, ապա համակարգը առաջարկում է` Դրույթներ պատուհանի Ընդհանուր էջում գտնվող հավելագնի տոկոսը։ Օգտագործողը կարող է խմբագրել առաջարկված հավելագնի տոկոսը։
Աղյուսակում ապրանքների վաճառքի գները կարելի է լրացնել, օգտվելով համակարգում վարվող գների տեսակներից (գնացուցակներից)։ Դրա համար նախատեսված է Լրացնել վաճառքի գները կոճակը։ Այն սեղմելիս բացվում է Լրացնել վաճառքի գները դիալոգ պատուհանը, որում Վաճառքի գնի տեսակ դաշտում արժեք ընտրելիս համակարգն առաջարկում է լրացնել Վաճառքի գին սյունը նշված գնի տեսակով։ Կարելի է տալ վաճառքի գների կլորացման աստիճանը օգտվելով Կլորացման աստիճանը դաշտից։
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Փաստաթղթի Անվանացուցակում տողեր կարելի է ներմուծել տեքստային ֆայլից։ Դրա համար փաստաթղթի Ժապավենի Այլ բաժնից պետք է ընտրել Ապրանքների ցուցակի ներմուծում հրամանը և նշել տեքստային ֆայլը։ Ապրանքների նույնականացումը կատարվում է գծիկավոր կոդի հիման վրա։ Տեքստային ֆայլը պետք է ունենա *.txt կամ *.dat ընդլանում և պարունակի հետևյալ ֆորմատի տողեր` P; <Ապրանքի գծիկավոր կոդ>; <Քանակ>։ Օրինակ`
P; 123456780001; 10
P; 123456780002; 5
P; 123456780003; 1.5
Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում են ձեռք բերման հետ կապված լրացուցիչ տվյալներ, որոնք օգտագործվում են փաստաթղթի տպվող ձևերում։
Դաշտ |
Նշանակություն |
Լիազորագիր |
Լիազորագրի համարը: |
Միջնորդ |
Լրացվում է միջնորդը, այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից: |
Ավտ/Բեռնարկղ |
Ավտո բեռնարկղի համարը: |
Գլխավոր հաշվապահ |
Գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ., լրացվում է համակարգի դրույթներից, կարելի է խմբագրել: |
Թույլատրեց |
Թույլատրողի Ա.Ա.Հ., այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից: |
Ընդունեց |
Նյութական պատասխանատու անձը, այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից: |