Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում գրանցվում են կենտրոնական բանկի կողմից սահմանված արտարժույթների հաշվարկային փոխարժեքները` ըստ ազգային դրամական միավորի: Հաշվարկներ կատարելիս ծրագիրն օգտվում է այս տեղեկատուից։ Եթե տվյալ օրով փոխարժեք մուտքագրված չէ, ծրագիրը հաշվարկը կատարում է ըստ վերջին գրանցման։
Այս տեղեկատուն ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Այս դաշտերը դատարկ լինելու դեպքում տեղեկատուի մեջ ընդգրկվում են բոլոր գրանցված փոխարժեքները: |
Արտարժույթներ |
Արտարժույթի ISO կոդն է: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում տեղեկատուի մեջ ընդգրկվում են բոլոր արտարժույթների փոխարժեքները, հակառակ դեպքում` միայն նշված արտարժույթի փոխարժեքները: |
Տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը, որոնք պարտադիր լրացվում են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Արտարժույթի փոխարժեքի սահմանման ամսաթիվը: |
Արտարժույթ |
Արտարժույթի ISO կոդը: |
Փոխարժեք |
Փոխարժեքը ՀՀ դրամով: |
առ |
Փոխարժեքի քանակը: |