Աշխատակիցներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Տեղեկատուներ > Այլ տեղեկատուներ >

Աշխատակիցներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Այս տեղեկատուում լրացվում են կազմակերպության աշխատակիցների տվյալները։

Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Աշխատակից դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։

Աշխատակիցներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Աշխատակից

Աշխատակցի կոդը: Նոր աշխատակցի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված աշխատակցի կոդից: Պարտադիր լրացվող դաշտ է:

Ազգանուն, անուն, հայրանուն

Աշխատակցի ազգանուն, անուն, հայրանունը։

Հասցե

Աշխատակցի հաշվառման կամ բնակության հասցեն։

Հեռախոս

Աշխատակցի հեռախոսի համարը։

Անձնագրի համար

Աշխատակցի անձնագրի համարը, տրման ամսաթիվը և ում կողմից է այն տրվել։

Քարտի կոդ

Վաճառող խորհրդատուի քարտի կոդն է, օգտագործվում է Վաճառք (Կտրոն)-ում Վաճառող դաշտը սկաներով լրացնելիս:

Վաճառող խորհրդատու

Դրոշակը նշված լինելու դեպքում աշխատակցին կարելի է նշել փաստաթղթերի Վաճառող դաշտում: