Փաստաթղթերի համարներ էջի տեսքը հետևյալն է.
Այստեղ լրացվում են համակարգում նախատեսված փաստաթղթերի վերջին գրանցված համարները: Յուրաքանչյուր փաստաթուղթ գրանցելիս` Փաստաթղթի համար դաշտում համակարգն ավտոմատ առաջարկում է տվյալ փաստաթղթի հաջորդ հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը:
Հերթական փաստաթուղթը գրանցելուց հետո այդ դաշտի արժեքը փոխարինվում է նոր համարով, որը հաշվարկվում է վերջին լրացված փաստաթղթի համարից։ Եթե փաստաթուղթը գրանցվում է համակարգի առաջարկած համարից տարբեր համարով, ապա այդ դաշտի արժեքը չի փոխվում։
Նշում |
Վճարման հանձնարարագիր փաստաթղթի համարակալումը չի օգտվում այստեղից միայն այն դեպքում, եթե Հաշվարկային հաշիվներ տեղեկատուի մեջ բոլոր հաշվարկային հաշիվներին համապատասխանող Հերթական վճ. հանձ. համար դաշտերը լրացված են: |
Դրամարկղի մուտքի օրդեր և Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթերում Փաստաթղթի համար դաշտը լրացվում է ընտրված դրամարկղին համապատասխան հերթական համարով: Վերջինս կարգավորվում է Դրամարկղեր տեղեկատուից: |