Գործընկերներ

Ուղղորդիչ:  Գնումներ > Տեղեկատուներ >

Գործընկերներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Այս տեղեկատու մուտքագրվում են գործընկերների մասին տվյալներ նրանց հետ փոխհաշվարկներ կատարելիս և փաստաթղթեր ձևակերպելիս օգտագործելու համար։ Օրինակ` գործընկերոջ լրիվ անվանումն օգտագործվում է փաստաթղթերի տպման տեսքերում, կրճատ անվանումը` հաշվետվություններում, դիալոգներում և ընտրման ցուցակներում, հաշվարկային հաշիվը` վճարային փաստաթղթեր տպելիս։ 

Որպես Գործընկեր մուտքագրվում են մատակարարները, գնորդները, անհատ անձինք և այլն։ Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Գործընկեր դիալոգ պատուհանի միջոցով։  Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։

Տեղեկատուի գրանցումը կազմակերպվում է 4 էջից կազմված պատուհանի միջոցով, որի էջերն են` Ընդհանուր, Պայմանագրեր, Հաշվարկային հաշիվներ և Լրացուցիչ հասցեներ։

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Գործընկերոջ կոդը։ Նոր ավելացվող գործընկերոջ համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված գործընկերոջ կոդից։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Պարտադիր լրացվող դաշտ է:

ՀՎՀՀ

Գործընկերոջ հարկ վճարողի հաշվառման համարը։ ՀՎՀՀ-ն նշելուց հետո դաշտին կից paytik կոճակով կարելի է ավտոմատ լրացնել գործընկերոջ տվյալները` բեռնելով դրանք ՀԾ Պատվերների Հարթակ համակարգից*:

 Անվանում

Գործընկերոջ անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է:

 Լրիվ անվանում

Գործընկերոջ լրիվ անվանումը (255 տառաթվանիշ)։ Օգտագործվում է փաստաթղթերը MS Word արտահանելիս։

Խումբ

Գործընկերոջ խմբի կոդը։

 

Էջերում լրացվում են հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Մատակարար

Եթե դրոշակը միացված է, ապա այդ գործընկերոջը կարելի նշել Պահեստի մուտքի օրդեր, Հավելյալ ծախսերի բաշխում և Վերադարձ մատակարարին փաստաթղթերում։

Գնորդ

Եթե դրոշակը միացված է, ապա այդ գործընկերոջը կարելի նշել Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վաճառք (մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերում։

Իրավ. հասցե

Լրացվում է գործընկերոջ իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը)։

Գործ. հասցե

Լրացվում է գործընկերոջ գործունեության իրականացման վայրի հասցեն։

Հեռախոսահամար

Լրացվում է գործընկերոջ հեռախոսը։

Էլ․փոստ

Լրացվում է գործընկերոջ էլեկտրոնային փոստի հասցեն։

Ղեկավարի Ա.Ա.Հ.

Գործընկերոջ ղեկավարի ազգանուն, անուն, հայրանունը։

Ղեկավարի պաշտոն

Գործընկերոջ ղեկավարի պաշտոնը։

Հաշվապահի Ա.Ա.Հ.

Գործընկերոջ հաշվապահի ազգանուն, անուն, հայրանունը։

Հաշվապահի պաշտոն

Գործընկերոջ հաշվապահի պաշտոնը։

Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N

Եթե տվյալ գործընկերն անհատ ձեռնարկատեր է, ապա այստեղ լրացվում է նրա պետական գրանցման վկայականի համարը։

Անձնագրի համար

Լրացվում է գործընկերոջ անձնագրի համարը։

Վճարման հիմնական նպատակ

Լրացվում է վճարման հիմնական նպատակը։

Պայմանագրեր

Գործընկերոջ պայմանագրերն են: Ավելացնելու համար կարելի է օգտագործել նաև Պայմանագրեր տեղեկատուն:

Հաշվարկային հաշիվներ

Գործընկերոջ հաշվարկային հաշիվներն են: Ավելացնելու համար կարելի է օգտագործել նաև Գործընկերների հաշվարկային հաշիվներ տեղեկատուն:

Լրացուցիչ հասցեներ

Լրացվում են գործունեության լրացուցիչ հասցեները:

b2b.armsoft հարթակ

Լրացվում է հարթակում գրանցված մասնակցի տվյալը:

 

Գրանցված տեղեկատուի Այլ ներդիրից կարելի է կանչել գործընկերոջ հաշվետվությունները, ինչպես նաև ուղարկել գործընկերոջ տվյլաները b2b.armsoft հարթակ*:

Տեղեկատուի կոնտեքստային ցանկից կարելի է.

Մատակարարի ապրանքացանկ հրամանի միջոցով բացվում է տվյալ գործընկերոջ ապրանքացանկը։

b2b.armsoft հարթակի Ուղարկել տվյալները b2b.armsoft հարթակ հրամանի միջոցով կարելի է գործընկերոջ տվյալները արտահանել b2b.armsoft հարթակ։ Ներմուծել գործընկերների տվյալները XML-ից հրամանը նախատեսված է e-invoicing համակարգից արտահանված հարկային հաշիվներում նշված ՀՀՎՀ-ներով գործընկերներ ավելացնելու համար: Այս հրամանով ընտրվում է արտահանված XML ֆայլը և b2b.armsoft հարթակից ավտոմատ բեռնվում են տվյալ ՀՎՀՀ-ով գործընկերոջ տվյալները: Համեմատել նշվածները b2b.armsoft հարթակի հետ հրամանի միջոցով կարելի է ներքին տեղեկատուում նշված գործընկերները համեմատել b2b.armsoft հարթակում հրապարակված տվյալների հետ։

note Նշում

Արգելվում է գործընկերոջը հեռացնել, եթե նրանով գրանցված է գործողություն:

Գործընկերներ տեղակատուն կարելի է ներմուծել MS Excel-ից PartnersImport.xls ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C։\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import)։

Գործընկերներ տեղակատուի տվյալները կարելի է թարմացնել MS Excel-ից PartnersEdition.xls ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C։\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import)։

 
* Տես ավելին`
Գործընկերոջ տվյալների (վավերապայմանների) ավտոլրացում