Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում)

Ուղղորդիչ:  Գնումներ > Փաստաթղթեր >

Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում)

Previous pageReturn to chapter overviewNext page

Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) փաստաթուղթն օգտագործվում է ներմուծվող ապրանքները մեծածախ պահեստ մուտքագրելու և մաքսավճարի ու մաքսատուրքի վերաբերյալ տվյալները գրանցելու համար։ Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 3 էջերից` Ընդհանուր, Ապրանքների ցուցակ և Լրացուցիչ։

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկ

Բացվում է մանրամասն տեղեկատվություն ձեռքբերված ապրանքների ինչպես ընդհանուր, այնպես էլ միավորի հաշվով ինքնարժեքի վերաբերյալ: Գումարները ներկայացվում են դրամով և առանց ԱԱՀ-ի:

Պահեստ

Մեծածախ պահեստը, որտեղ մուտքագրվում են ապրանքները:

Գծիկավոր կոդ (F2)

Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ:

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

Purchases_Documents_IncomeImport1

 

Դաշտ

Նշանակություն

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող մատակարարին։

Մատակարար

Լրացվում է մատակարարը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnel կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Պայմանագիր

Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Մատակարար դաշտի լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։

Գումար

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: Համակարգը Ընդհանուր գումար դաշտի արժեքը վերահաշվարկում է ըստ Արժույթ դաշտում լրացված արժույթի և ստացված գումարը լրացնում է այս դաշտում։ 

Պարտք

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է UI.Grid.RefreshButtonկոճակը։

Արժույթ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե մատակարարը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա Մաքսատուն դաշտում գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող գործընկերոջը:

Մաքսատուն

Լրացվում է մաքսատունը, որտեղ կատարվել է ապրանքների մաքսազերծումը։: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մաքսատունը գրանցված չէ, այն կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnel կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Պայմանագիր

Մաքսատան հետ ունեցած դրամային պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը և ստուգում է, որ այն լինի դրամային։ Մաքսատուն դաշտը լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։

Գումար

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգը Ապրանքների ցուցակ էջի Մաքսատուրք դաշտի արժեքը լրացնում է այս դաշտում։ 

Պարտք

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարքտը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է UI.Grid.RefreshButtonկոճակը։

Արժույթ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է AMD արժույթը։ Եթե Մաքսատուն դաշտը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։

Մաքսավճար (դրամ)

Նշվում է մաքսավճարի գումարը` արտահայտված դրամով։ 

Հ/Ա-ի համար

Լրացվում է մատակարար կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի համարը։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

 

Ապրանքների ցուցակ էջի տեսքը հետևյալն է.

 

Purchases_Documents_IncomeImport2

 

Դաշտ

Նշանակություն

Արժույթ

Փաստաթղթի արժույթն է։ Նշենք ապրանքների ինքնարժեքների հաշվառման մի յուրահատկություն։ Համակարգում ինքնարժեքները զուգահեռ հաշվառվում են դրամով` առանց ԱԱՀ-ի, դրամով` ներառյալ ԱԱՀ-ն և որևիցե արտարժույթով` նույնպես ներառյալ ԱԱՀ-ն։ Վերոնշյալ արտարժույթը սահմանվում է համակարգը շահագործելուց առաջ` Դրույթներ պատուհանի Ընդհանուր էջում գտնվող Ապրանքների արժույթ դաշտում։ Սա նշանակում է, որ անկախ ձեռքբերման փաստաթղթի արտարժույթից, ապրանքների ինքնարժեքները գրանցվում են դրամով և կառավարչական արժույթով։

Արտարժույթի փոխարժեք

Համակարգն ավտոմատ լրացնում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար վերջին գրանցված փոխարժեքը։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, եթե Փաստաթղթի արժույթ դաշտում լրացված է AMD։

Առ

Ավտոմատ լրացվում է համակարգի կողմից, ցույց է տալիս թե արտարժույթի քանի միավորի համար է սահմանված փոխարժեքը: Խմբագրման ենթակա չէ, եթե Արժույթ դաշտում լրացված է AMD:

Գնի տեսակ

Նշվում է, թե ապրանքները մուտքագրելիս համակարգն ինչ տեսակի գներ առաջարկի։ Եթե Ընդհանուր էջի Մատակարար դաշտը լրացված է, և ընտրված  պայմանագրում նշված է գնի տեսակը, ապա համակարգն ավտոմատ կլրացնի այդ գնի տեսակը:

Գումար

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն այս դաշտում ավտոմատ լրացնում է ձեռքբերվող ապրանքների ընդհանուր գումարը մատակարարի կողմից դուրս գրված փաստաթղթի արժույթով:

Մաքսատուրք (AMD)

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն հաշվարկում և լրացնում է ապրանքների ցուցակի Մաքսատուրք սյան հանրագումարը արտահայտված դրամով:

Գումար ԱԱՀ (AMD)

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն հաշվարկում և լրացնում է ապրանքների ցուցակի Գումար ԱԱՀ սյան հանրագումարը արտահայտված դրամով:

 

Ապրանքների ցուցակ աղյուսակում լրացվում են ձեռք բերվող ապրանքների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, ձեռք բերման գինը և գումարը, մաքսային արժեքը, մաքսատուրքի տոկոսը, մաքսատուրքը, խմբաքանակի հատկությունները և ԱԱՀ-ի տոկոսադրույքն ու գումարը։

Ելնելով ձեռքբերման գնից` մաքսային արժեքը վերահաշվարկվում է դրամային համարժեքի։ Ելնելով մաքսային արժեքից և տոկոսից` հաշվարկվում է մաքսատուրքը։

Ելնելով մաքսային արժեքից և մաքսատուրքից` հաշվարկվում է ԱԱՀ-ի գումարը։ Օգտագործողը հնարավորություն ունի խմբագրել ավտոմատ հաշվարկաված մաքսային արժեքը, մաքսատուրքը և ԱԱՀ-ի գումարը։

Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը պատճենելու copy16 և հեռացնելու Trash-icon16 կոճակներ:

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

Փաստաթղթի Անվանացուցակում տողեր կարելի է ներմուծել տեքստային ֆայլից։ Դրա համար փաստաթղթի Ժապավենի Այլ բաժնից պետք է ընտրել Ապրանքների ցուցակի ներմուծում հրամանը և նշել տեքստային ֆայլը։ Ապրանքների նույնականացումը կատարվում է գծիկավոր կոդի հիման վրա։ Տեքստային ֆայլը պետք է ունենա *.txt կամ *.dat ընդլանում և պարունակի հետևյալ ֆորմատի տողեր` P; <Ապրանքի գծիկավոր կոդ>; <Քանակ>։ Օրինակ`
P; 123456780001; 10
P; 123456780002; 5
P; 123456780003; 1.5

Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.

Purchases_Documents_IncomeImport3

 

Այս էջում լրացվում են ձեռքբերման հետ կապված լրացուցիչ տվյալներ, որոնք օգտագործվում են փաստաթղթի տպվող ձևերում։

 

Դաշտ

Նշանակություն

Լիազորագիր

Լիազորագրի համարը:

Միջնորդ

Լրացվում է միջնորդը, այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից:

Ավտ/Բեռնարկղ

Ավտո բեռնարկղի համարը:

Գլխավոր հաշվապահ

Գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ., լրացվում է համակարգի դրույթներից, կարելի է խմբագրել:

Թույլատրեց

Թույլատրողի Ա.Ա.Հ., այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից:

Ընդունեց

Նյութական պատասխանատու անձը, այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից: