Վաճառքների մնացորդներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ >

Վաճառքների մնացորդներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են նշված օրվա դրությամբ Գնորդ(ներ)ի Վաճառքների մնացորդները։ Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Ամսաթիվ տիպի դաշտ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն նշված օրվա դրությամբ, հակառակ դեպքում՝ ընթացիկ օրվա դրությամբ Գնորդ(ներ)ի Վաճառքների մնացորդները։ Դաշտի արժեքը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունում Մարման օրեր սյունը չի ցուցադրվում։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների Վաճառքների մնացորդները։

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդի խմբ(եր)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների խմբերի Վաճառքների մնացորդները։

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առևտրային գործակալ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների անունով ձևակերպված Վաճառքների մնացորդները։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտ(իներ)ին, հակառակ դեպքում` բոլոր վաճառքների գոտիներին վերաբերող Վաճառքների մնացորդները։

Առաքիչ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առաքիչ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առաքիչ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առաքիչների անունով ձևակերպված Վաճառքների մնացորդները։

Գտնվելու վայր

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գտնվելու վայր։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գտնվելու վայրեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գտնվելու վայր(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր գտնվելու վայրերին պատկանող Գնորդների Վաճառքների մնացորդները։

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժ(ի)ն(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Վաճառքների մնացորդները։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Փաստաթղթի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Փաստաթղթի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կկազմվի` հաշվի առնելով միայն տվյալ փաստաթղթի խմբին պատկանող փաստաթղթերը, հակառակ դեպքում` բոլոր փաստաթղթերը:

Վճարման տեսակ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վճարման տեսակ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վճարման տեսակներ տեղեկատուում սահմանված արժեքները: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կկազմվի` հաշվի առնելով միայն տվյալ վճարման տեսակ(ներ) ունեցող փաստաթղթերը, հակառակ դեպքում` բոլոր փաստաթղթերը:

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. դիտել Վաճառք փաստաթուղթը: