Պարտքերի վճարումներ և մարումներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ >

Պարտքերի վճարումներ և մարումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են նշված ժամանակահատվածում Գնորդ(ներ)ի Վճարումներն ու մարումները։ Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում կատարված վաճառքների Վճարումներն ու մարումները, հակառակ դեպքում՝ բոլոր Վճարումներն ու մարումները։

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժ(ի)ն(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Վճարումներն ու մարումները։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների Վճարումներն ու մարումները։

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդի խմբ(եր)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների խմբերի Վճարումներն ու մարումները։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտ(իներ)ին, հակառակ դեպքում` բոլոր վաճառքների գոտիներին վերաբերող Վճարումներն ու մարումները։

Փաստաթղթի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Փաստաթղթի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կկազմվի` հաշվի առնելով միայն տվյալ փաստաթղթի խմբին պատկանող փաստաթղթերը, հակառակ դեպքում` բոլոր փաստաթղթերը:

Գործողություն

Ընտրման ցուցակում առաջարկվում են Վաճառքի մարում, Վաճառքի մարում կանխավճարով, Վաճառքի մարում վերադարձով և Վաճառքի վճարում տարբերակները։ Դաշտին Վաճառքի մարում արժեքը տալու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն այն Մարում փաստաթղթերը, որոնց համար Մարման աղբյուր դաշտը նշված չէ։ Գործողություն դաշտին Վաճառքի մարում կանխավճարով արժեքը տալու դեպքում հաշվետվության մեջ կարտացոլվեն այն Մարում փաստաթղթերը, որոնց Մարման աղբյուրը Կանխավճարն է, Վաճառքի մարում վերադարձով արժեքի դեպքում՝ որոնց Մարման աղբյուրը Վերադարձն է։ Դաշտին Վաճառքի վճարում արժեքը տալու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն վաճառքների վճարումները։ Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունը կներառի վճարման և մարման բոլոր փաստաթղթերը։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը: