Առևտրային գործակալների մնացորդներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ առևտրային գործակալի >

Առևտրային գործակալների մնացորդներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է Առևտրային գործակալների մնացորդների մասին տեղեկություն ստանալու համար: Առևտրային գործակալի մնացորդի հաշվարկման համար հիմք են հանդիսանում նրա անունով ձևակերպված Վճարման և Գործակալի գումարի ընդունման փաստաթղթերը: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Ամսաթիվ տիպի դաշտ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն նշված օրվա դրությամբ, հակառակ դեպքում՝ ընթացիկ օրվա դրությամբ առևտրային գործակալների Մնացորդները:

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առևտրային գործակալ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների Մնացորդները:

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժ(ի)ն(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Մնացորդները: Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Դիտել քաղվածքը. ընթացիկ տողի համար դիտել Քաղվածքը: