Առևտրային գործակալի քաղվածք

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ առևտրային գործակալի >

Առևտրային գործակալի քաղվածք

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածում առևտրային գործակալների գումարային ընդհանուր շարժի վերաբերյալ քաղվածքը ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ երևում է նշված ժամանակահատվածում նշված առևտրային գործակալի շրջանառությունը:

Առևտրային գործակալ

Պարտադիր լրացվող դաշտ է: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Հաշվետվության մեջ երևում է նշված ժամանակահատվածում նշված առևտրային գործակալի շրջանառությունը:

Բաժին

Կարելի է նշել մեկ բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժ(ի)ն(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր բաժինների վերաբերյալ առևտրային գործակալի ընդհանրացված քաղվածքը։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Ցույց տալ մնացորդն օրվա վերջում

Ստուգավանդակը նշելու դեպքում Քաղվածքում յուրաքանչյուր օրվա վերջում կնշի տվյալ օրվա դրությամբ Առևտրային գործակալի գումարային մնացորդը:

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/խմբագրել ընթացիկ փաստաթուղթը:

Հեռացնել․ հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Բացել թղթապանակը․ բացել տվյալ փաստաթղթի թղթապանակը։