Շրջանառություն

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ առևտրային գործակալի >

Շրջանառություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են Առևտրային գործակալների մնացորդները նշված ժամանակահատվածի սկզբում և վերջում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում դրամական միջոցների հոսքը` աճը և նվազումը։

Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ երևում է նշված ժամանակահատվածում առևտրային գործակալ(ներ)ի շրջանառությունը:

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժնի(ների), հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Դրամական հոսքերը, ինչպես նաև դրանց սկզբնական և վերջնական մնացորդները։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առևտրային գործակալ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների շրջանառությունը։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Դիտել քաղվածքը. ընթացիկ տողի համար դիտել Քաղվածքը: