Գների փոփոխում

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Հաշվետվություններ և մատյաններ >

Գների փոփոխում

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են նշված օրվա դրությամբ գործող Գնացուցակ փաստաթղթով սահմանված ապրանքների գները։ Գների փոփոխում հաշվետվության միջոցով հնարավոր է ոչ միայն ստանալ տեղեկատվություն գործող գների վերաբերյալ, այլ նաև սահմանել նոր գներ՝ կիրառելով երկխոսության պատուհանում առկա Կարգավորման գործակից և Կլորացման պատիկություն դաշտերը։ Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվության մեջ երևում են նշված օրվա դրությամբ գործող Գնացուցակ փաստաթղթով սահմանված ապրանքների գները։

Գնացուցակի տեսակ

Պարտադիր լրացվող դաշտ է, եթե նշված է Ցույց տալ բոլոր վաճառվող ապրանքները ստուգավանդակը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնացուցակի տեսակներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնացուցակի համար, հակառակ դեպքում` բոլոր գնացուցակների համար սահմանված գները։

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի խմբին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների գները։

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների գները։

Կարգավորման գործակից

Գործակից, որից կախված կհաշվարկվի հաշվետվությունում արտացոլվող Նոր գին սյան արժեքը՝ Գին սյան արժեքը բազմապատկելով նշված գործակցով։

Կլորացման պատիկություն

Գնի կլորացման պատիկությունը, որից կախված կհաշվարկվի հաշվետվությունում արտացոլվող Նոր գին սյան արժեքը՝ Գին սյան արժեքը կլորացնելով նշված պատիկությամբ։

Ցույց տալ բոլոր վաճառվող ապրանքները

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ կարտացոլվեն բոլոր Վաճառվող է նշիչով ապրանքները։

Ցույց տալ նաև փակված ապրանքները

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ կարտացոլվեն նաև Փակվել է նշիչով ապրանքները։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել.բացել/խմբագրել Գնացուցակ փաստաթուղթը:

Հաստատել նոր գները. ընթացիկ տող(եր)ի Նոր գին սյան հիման վրա ստեղծել նոր Գնացուցակ փաստաթուղթ։