Գնորդների գնացուցակներ

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Փաստաթղթեր >

Գնորդների գնացուցակներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթուղթը նախատեսված է որևէ Գնորդի կամ Գնորդի խմբին պատկանող գնորդների համար ապրանքի գների գրանցման և խմբագրման համար։

Գրանցված գներն օգտագործվում են փաստաթղթերի մուտքագրման և հաշվետվությունների ձևավորման ժամանակ։ Փաստաթղթեր ձևակերպելիս, եթե տվյալ Գնորդի համար փաստաթղթի ամսաթվի դրությամբ համակարգում առկա է գործող Գնորդի գնացուցակ փաստաթուղթ, ապա համակարգն ավտոմատ լրացնում է տվյալ Գնորդի գնացուցակի գինը, այլ ոչ թե Գնորդ տեղեկատուին կցված Գնացուցակի տեսակով սահմանված գինը։

Գնորդի գնացուցակ փաստաթուղթը հնարավոր է ստեղծել նաև Գնորդների գնացուցակների փոփոխում մատյանից։

Փաստաթուղթը համակարգում տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Գնորդի գնացուցակի օգտագործում ստուգավանդակը:

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Գնորդների գնացուցակ փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Սահմանվում է Գնորդների գնացուցակ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Գործում է մինչև

Ամսաթիվ տիպի դաշտ է: Սահմանվում է Գնորդների գնացուցակ փաստաթղթի փակման ամսաթիվը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

 

Գնորդների գնացուցակ փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

CustPricelist

 

Ապրանքներ աղյուսակում լրացվում է գնորդի տեսակը (Գնորդի խումբ կամ Գնորդ տարբերակներից մեկը), գնորդը/խումբը՝ կախված գնորդի տեսակ սյան արժեքից, գնորդի/խմբի անվանումը, ապրանքը, ապրանքի անվանումը, չափման միավորը, գինը: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու doc_copy_16 կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Գնորդների գնացուցակ թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ:

 

note Նշում

Գնորդների գնացուցակ փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի CustomersPricelist.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ՝ C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):