Ստեղծված փաստաթղթեր

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Ստեղծված փաստաթղթեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Ստեղծված փաստաթղթեր մատյանում արտացոլվում են համակարգում ստեղծված բոլոր փաստաթղթերը։

Այս մատյանը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ստեղծման Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ ժամանակահատվածում ստեղծված, հակառակ դեպքում՝ բոլոր փաստաթղթերը։

Տեսակ

Ստեղծված փաստաթղթի տեսակը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են ծրագրում առկա փաստաթղթերի տեսակները։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

Բաժին

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Առևտրային գործակալ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր առևտրային գործակալների կողմից ստեղծված փաստաթղթերը։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

Գնորդ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդներին վերաբերող փաստաթղթերը։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

Փաստաթղթի վիճակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Սևագիր և Գրանցված տարբերակները։ Դաշտում Սևագիր արժեքը նշելու դեպքում թղթապանակում կարտացոլվեն միայն Սևագիր վիճակ ունեցող փաստաթղթերը, Գրանցվածի դեպքում՝ միայն Գրանցված փաստաթղթերը։ Դաշտում արժեք չնշելու դեպքում թղթապանակում կարտացոլվեն և՛ Սևագիր, և՛ Գրանցված փաստաթղթերը։

 

Ստեղծած փաստաթղթեր թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: