Համակարգում թույլատրվում է կոմպլեկտ հանդիսացող նյութական արժեքները բաժանել բաղադրամասերի։ Այդ գործողությունն իրականացվում է ՆԱ ապակոմպլեկտավորում փաստաթղթի միջոցով։ Բաժանման գործողության արդյունքում պահեստ են մուտքագրվում որոշ քանակությամբ կոմպլեկտի բաղադրամասեր և ելքագրվում են տրված քանակությամբ կոմպլեկտներ։ Փաստաթղթի գրանցման ժամանակ կոմպլեկտը ելքագրվում է ինքնարժեքով։ Բաղադրամասերը մուտքագրվում են արժեքներով, որոնք հաշվարկվում են բաղադրամասերի գնային գործակիցների հարաբերությունների հիման վրա։ Այս գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է նախօրոք նկարագրել կոմպլեկտը` նշելով բաղադրամասերի Գնի մաս գործակիցները։ Կոմպլեկտը նկարագրվում է Նյութական արժեքներ տեղեկատուի` ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից` Կոմպլեկտի բաղադրամասեր հրամանի միջոցով։
Դիտարկենք այս հաշվարկը պարզաբանող մի օրինակ։ Դիցուք կոմպլեկտը բաղկացած է երկու բաղադրամասից։ Բաղադրամասերից մեկի Գնի մաս գործակիցը հավասար է 10-ի, իսկ մյուսինը` 20։ Եթե ապակոմպլեկտավորման ժամանակ կոմպլեկտի ինքնարժեքը հավասար է 4500 դրամի, ապա բաղադրամասերը կմուտքագրվեն պահեստ` համապատասխանաբար 1500=4500x10/(10+20) և 3000=4500x20/(10+20) դրամ գներով (պահպանվում է հարաբերությունը գործակիցների միջև 1։2)։
ՆԱ ապակոմպլեկտավորում փաստաթուղթը գրանցելիս կարելի է ավելացնել կամ պակասեցնել նախօրոք նկարագրված բաղադրամասերը։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
ՆԱ ապակոմպլեկտավորում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
ՆԱ ապակոմպլեկտավորում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Պահեստ ելքի |
Պահեստը, որտեղից ելքագրվում է կոմպլեկտը: |
Պահեստ մուտքի |
Պահեստը, որտեղ մուտքագրվում են կոմպլեկտի բաղադրամասերը։ |
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Կոմպլեկտ |
Կոմպլեկտի կոդը: |
Քանակ |
Ելքագրվող նյութական արժեքի (կոմպլեկտի) քանակը: |
Տարանցիկ հաշիվ |
Հաշիվ, որի դեբետում պետք է արտացոլվի ելքագրվող կոմպլեկտի ինքնարժեքը, իսկ կրեդիտում մուտքագրվող կոմպլեկտի բաղադրամասերի ինքնարժեքների հանրագումարը: |
Խմբաքանակ |
Այս դաշտում լրացվում է ելքագրվող կոմպլեկտի խմբաքանակը: Կարող է լինել Ավտոընտրություն, եթե ընտրված չէ խմբաքանակ, կամ Ընտրված է խմբաքանակ, եթե կատարվել է խմբաքանակի ընտրություն: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Կոմպլեկտների բաղադրամասեր ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Լրացնել կոճակը սեղմելիս Կոմպլեկտների բաղադրամասեր ցուցակը լրացվում է, այն կարելի է փոփոխել` ավելացնելով, հեռացնելով կամ խմբագրելով տողերը:
Կոմպլեկտների բաղադրամասեր աղյուսակն ունի հետևյալ սյուները.
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Նյութական արժեքի կոդն է։ |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումն է։ |
Միավոր |
Նյութական արժեքի չափման միավորն է: |
Քանակ |
Նյութական արժեքի քանակը։ Այս թիվը հավասար է միավոր կոմպլեկտի մեջ տվյալ բաղադրամասի քանակի և կոմպլեկտների քանակի արտադրյալին։ |
Գնի մաս |
Լրացվում է կոմպլեկտի մեջ նկարագրված բաղադրամասի Գնի մաս գործակիցը։ |
Գումարի մաս |
Այս դաշտը հավասար է Քանակ և Գնի մաս դաշտերի արտադրյալին։ |
Հաշիվ |
Հաշիվ, որի դեբետում պետք է արտացոլվի կոմպլեկտի բաղադրամաս հանդիսացող նյութական արժեքների ինքնարժեքների գումարը: |
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Նյութական արժեքների ցուցակի հիման վրա ստեղծվում են գործառնությունների տողեր հետևյալ սկզբունքով. միևնույն հաշվով նշված նյութական արժեքների տողերը գումարային ներկայացվում են մեկ տողով որպես դեբետ, իսկ որպես կրեդիտ լրացվում է Տարանցիկ հաշիվ դաշտը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Խմբագրման ռեժիմին անցնելով` լրացված գործառնության տողի ցանկացած դաշտ, բացի Գումար դրամով սյունից, կարելի է խմբագրել, իսկ Գումար դրամով սյունն ավտոմատ հաշվարկվում է Գումար արժույթ և Արժույթ սյուների հիման վրա: ՆԱ ապակոմպլեկտավորում փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար: