Հաշվետվությունում արտապատկերվում է կազմակերպության աշխատակիցների ցուցակը: Հաշվետվությունը կանչելիս բացվում է դիալոգ պատուհան, որն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Աշխատակիցների ցուցակի տեսակը |
Նշվում է, թե աշխատակիցների ո՞ր խմբի համար է կազմվելու ցուցակը` բոլոր աշխատակիցների համար, միայն տվյալ պահին աշխատողների համար, միայն աշխատանքից ազատվածների համար կամ նշված ամսաթվի դրությամբ աշխատող աշխատակիցների համար: Վերջին դեպքում ակտիվանում է Ամսաթիվ դաշտը: Կադրային հաշվառում միացված լինելու դեպքում Ամսաթիվ դաշտը ակտիվ է, երբ ցուցակը կազմվում է միայն տվյալ պահին աշխատողների համար, միայն աշխատանքից ազատվածների համար կամ նշված ամսաթվի դրությամբ աշխատող աշխատակիցների համար: |
Ամսաթիվ |
Ցուցակում կներառվեն միայն նշված ամսաթվի դրությամբ աշխատող աշխատակիցները: Ակտիվ է, եթե Աշխատակիցների ցուցակի տեսակը դաշտում նշված է 4-Բոլոր աշխատակիցները նշված ա/թ-ի դրությամբ: Կադրային հաշվառում միացված լինելու դեպքում ակտիվ է, եթե Աշխատակիցների ցուցակի տեսակը դաշտում նշված է 2-Բոլոր աշխատակիցները, բացի ազատվածներից, 3-Միայն ազատվածները, 4-Բոլոր աշխատակիցները նշված ա/թ-ի դրությամբ: |
Պայմանագրի տեսակ |
Նշվում է պայմանագրի տեսակը: Ցուցակում կներառվեն միայն նշված տեսակի պայմանագիր ունեցող աշխատակիցները: |
Ընդլայնված |
Հայտանիշը նշված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն նաև սեռ, ծննդյան ամսաթվ, անձնագրի տվյալները, հրամանի համարները, քաղաքային և բջջային հեռախոսներ, էլ. հասցե դաշտերը և տվյալներ հաշվառման ու բանակության վայրի վերաբերյալ: |
Հաշվետվության սյուները պարունակում են աշխատակիցների վերաբերյալ հետևյալ տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Տաբելային համար |
Աշխատակցի տաբելային համարը: |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Աշխատակցի ազգանուն, անուն, հայրանունը: |
Ստորաբաժանում |
Աշխատակցի ստորաբաժանումը: |
Պաշտոն |
Աշխատակցի պաշտոնը: |
Պաշտոնի սկիզբ |
Պաշտոնի նշանակման ամսաթիվը: |
Վերջին պաշտոն |
Աշխատակցի զբաղեցրած վերջին պաշտոնը: Սյունը առկա է, եթե միացված է Կադրային հաշվառում: |
Պայմանագրի տեսակ |
Նշվում է պայմանագրի տեսակը` աշխատանքային կամ քաղաքացիաիրավական: |
Ընդունման ամսաթիվ |
Աշխատակցի աշխատանքի ընդունման ամսաթիվը: |
Ազատման ամսաթիվ |
Աշխատակցի աշխատանքից ազատման ամսաթիվը: |
Սոցիալական քարտի համար |
Աշխատակցի սոցիալական քարտի համարը: |
Հաշվարկային հաշիվ |
Աշխատակցի հաշվի համարը բանկում: Օգտագործվում է աշխատավարձի վճարացուցակը տպելիս: |
Աշխատավարձի գծով հաշվարկների հաշիվ |
Լրացվում է սինթետիկ հաշիվ: Հաշվապահական ձևակերպումները գրանցելիս այս հաշվի կրեդիտում կարտացոլվեն աշխատակցի համար հաշվարկված հավելումների գումարները, իսկ դեբետում` հարկերի, վճարումների և այլ պահումների գումարները: |
Մասնագիտություն |
Լրացվում է մասնագիտության կոդը: |
Հաշվետվության վրայից բացվող կոնտեքստային ցանկից ընթացիկ տողի կամ նշված տողերի աշխատակիցների վերաբերյալ կարելի է ստանալ հետևյալ հաշվետվությունները.
•Հաշվարկային թերթիկ. ստեղծում է աշխատակիցների հաշվարկային թերթիկը:
•Ամփոփ տվյալներ. ստեղծում է աշխատակիցների աշխատավարձի հաշվարկի վերաբերյալ ամփոփ տվյալների հաշվետվություն:
•Ընդլայնված հաշվետվություն (Շախմատաձև). ստեղծում է աշխատակիցների համար հաշվարկված աշխատավարձի վերաբերյալ մանրամասնեցված ու ընդհանուր գումարային տվյալներ:
•Հաշվարկային տվյալներ. ստեղծում է աշխատակիցների համար հաշվարկված աշխատավարձի վերաբերյալ մանրամասնեցված ու ընդհանուր գումարային տվյալները:
•Կադրային գործողությունների մատյան. Հրամանը առկա է, եթե միացված է Կադրային հաշվառում: Ստեղծում է Կադրային գործողությունների մատյան հաշվետվությունը:
•Ուղարկել Էլ. փոստով հաշվարկային թերթիկ. Հաշվարկային թերթիկն ուղարկվում է աշխատակցի` տեղեկատուում նշված էլ. փոստի հասցեին: Նամակն ուղարկվում է համակարգչում տեղադրված Մեյլային համակարգի միջոցով:
•Խմբային ուղարկել Էլ. փոստով հաշվարկային թերթիկները. Հաշվարկային թերթիկները խմբային եղանակով ուղարկվում են աշխատակիցների` տեղեկատուում նշված էլ. փոստի հասցեին: Նամակներն ուղարկվում են համակարգչում տեղադրված Մեյլային համակարգի միջոցով:
•Եկամտային հարկի հաշվետվություն: