Այս հաշվետվությունը նախատեսված է կադրերի հետ առնչվող գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Աշխատակից |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված աշխատակցի հետ կապված փաստաթղթերը: |
Ստորաբաժանում |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված ստորաբաժանման հետ կապված փաստաթղթերը: |
Պաշտոն |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված պաշտոնի հետ կապված փաստաթղթերը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել փաստաթղթի մեկ կամ մի քանի տեսակ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը: |
Այս հաշվետվության տողերը նշված ժամանակահատվածում գրանցված գործողություններն են և պարունակում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Գրանցման ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի համարը: |
Գործողության տեսակ |
Գործողության տեսակը: |
Տաբելային համար |
Աշխատակցի տաբելային համարը: |
Անվանում |
Աշխատակցի անվանումը: |
Ստորաբաժանում |
Աշխատակցի ստորաբաժանումը: |
Պաշտոն |
Աշխատակցի պաշտոնը: |
Հ/Պ կոդ |
Փաստաթղթում նշված հավելում/պահում-ի կոդը: |
Հ/Պ անվանում |
Փաստաթղթում նշված հավելում/պահում-ի անվանումը: |
Հաշվ. գումար |
Փաստաթղթում նշված գումարը: |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի մեկնաբանությունը: |
Հաշվետվության կոնտեքստային ցանկից կարելի է դիտել հաշվետվության ընթացիկ տողի (փաստաթղթի) տպելու ձևը, փաստաթղթի պատմությունը, խմբագրել այն, դարձնել սևագիր կամ հեռացնել: