Եկամտային հարկի հաշվարկը կարելի է ստեղծել` ընտրելով Հաշվետվություններից կամ Աշխատակիցների ցուցակ մատյանից բացվող կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգը: Այս հաշվետվությունը հարկային գործակալների (գործատուների) կողմից հարկային մարմիններին էլեկտրոնային եղանակով ներկայացվող եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկի ձևն է (ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 30.12.2017 թվականի N 300-Ն հրամանի հավելված N 1):
Եկամտային հարկի հաշվարկի դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամիս/տարի |
Նշվում է այն ամիսը, որի համար կատարվում է հաշվարկը: Պարտադիր լրացվող է: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կազմվում է միայն այդ ստորաբաժանման աշխատակիցների համար: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: Լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կազմվում է միայն այդ աշխատակցի համար: |
Չափման միավոր |
Նշվում է այն միավորը, որով կարտահատվեն հաշվետվության գումարները` 1, 1000 և այլն: |
Կլորացման աստիճան |
Նշվում է հաշվետվության գումարների կլորացման աստիճանը: |
Փաստացի ժամերի լրացման ձև |
Նշվում է հաշվետվության "Փաստացի աշխատած ժամեր" սյան արժեքների լրացման ձևը` 1. Լրացնել միայն հիմնական հավելման ժամերը, 2. Լրացնել բոլոր հավելումների ժամերը, 3. Փաստացի ժամերի հաշվարկին մասնակցող հավելումները: 1-ի դեպքում լրացվում են այն հավելումների ժամերը, որոնք աշխատակիցների տեղեկատուում նշված են որպես հիմնական: 2-ի դեպքում լրացվում են բոլոր հավելումների ժամերը: 3-ի դեպքում լրացվում են այն հավելումների ժամերը, որոնց տեղեկատուում նշված է "Մասնակցում է փաստացի աշխատած ժամերի հաշվարկին" դրոշակը: |
Լրացնել հին ձևը (մինչև 01.01.2018թ.) |
Դրոշակը նշված լինելու դեպքում եկամտային հարկի հաշվարկը լրացվում է հին ձևով (ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 07.06.2012 թվականի N 175-Ն հրամանի հավելված 1): |
Արտահանել Excel |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունն արտահանվում է Excel: |
Աշխատակիցների ցուցակ մատյանից վերը նշված ձևը հնարավոր է կազմել նաև նշված աշխատակիցների համար: Այս դեպքում դիալոգ պատուհանում կբացակայեն Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը:
Հաշվարկը լրացվում է MS Excel համակարգի ֆայլում, ինչպես նաև այն հնարավոր է ձևավորել ներքին էլեկտրոնային աղյուսակի միջոցով: MS Excel ֆայլում կամ ներքին էլեկտրոնային աղյուսակում լրացված տեղեկությունը հնարավոր է XML ֆորմատով արտահանել և այնուհետև Հարկային Ծառայություն հաշվետվությունների ներկայացման ինտերնետային համակարգ ներմուծել:
Ուշադրություն |
---|
Եկամտային հարկի ամսական հաշվարկում լրացվում են քաղաքացիաիրավական պայմանագրով վարձատրության և անաշխատունակության նպաստների հաշվեգրված գումարները: Սակայն համաձայն լրացման կարգի ` պահանջվում է նշել փաստացի վճարված գումարները: Եթե վճարումները կատարվել են հաշվեգրման ամսից տարբեր ամսում, ապա հաշվարկի Excel ֆայլում կամ ներքին էլեկտրոնային աղյուսակում "Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը" և "Վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստները" սյուներում լրացված գումարները մինչև XML ֆորմատով արտահանելը պետք է խմբագրել: |