Աշխատողի և քաղիրավական պայմանագրով մատուցողի գրանցման հայտ

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Հաշվետվություններ >

Աշխատողի և քաղիրավական պայմանագրով մատուցողի գրանցման հայտ

Previous pageReturn to chapter overviewNext page

Աշխատողի և քաղիրավական պայմանագրով մատուցողի գրանցման հայտը կարելի է ստեղծել` ընտրելով Հաշվետվություններից կամ Աշխատակիցների ցուցակ մատյանից բացվող կոնտեքստային ցանկի համապատասխան հրամանը:

Այս հաշվետվությունը հարկային գործակալների (գործատուների) կողմից հարկային մարմիններին էլեկտրոնային եղանակով ներկայացվող վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի ձևն է (ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 26.06.2012 թվականի N 197-Ն հրամանով հաստատված հրաման):

Աշխատողի և քաղիրավական պայմանագրով մատուցողի գրանցման հայտի դիալոգ պատուհանն ունի Ստորաբաժանում և Աշխատակից դաշտերը:

Աշխատակիցների ցուցակ թղթապանակից վերը նշված ձևը հնարավոր է կազմել նաև նշված աշխատակիցների համար: Այս դեպքում դիալոգ պատուհան չի առաջարկվի:

Հայտը լրացվում է անմիջապես MS Excel համակարգի ֆայլում: Այս ֆայլում լրացված տեղեկությունը հնարավոր է xml ֆորմատով արտահանել և այնուհետև Հարկային Ծառայություն հաշվետվությունների ներկայացման ինտերնետային համակարգ ներմուծել: