Հաշիվների թղթակցություններ տեղեկատուն ենթակա է փոփոխման օգտագործողի կողմից:
Որպես տեղեկատուի տողեր հանդես են գալիս կուտակիչ հաշիվների և ենթահաշիվների զույգերը:
Եթե Դրույթների Ընդհանուր էջում նշված է Ստուգել հաշիվների թղթակցությունները դրոշակը, ապա փաստաթղթերը գրանցելիս արգելվում է տալ այնպիսի ձևակերպումներ, որոնք նկարագրված չեն այս տեղեկատուի մեջ:
Հաշիվների թղթակցություններ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Դեբետ |
Սինթետիկ հաշվի կոդը պարտադիր լրացվող դաշտ է, որը թղթակցությունում հանդես է գալիս որպես դեբետ հաշիվ: |
Կրեդիտ |
Սինթետիկ հաշվի կոդը պարտադիր լրացվող դաշտ է, որը թղթակցությունում հանդես է գալիս որպես կրեդիտ հաշիվ: |
Բովանդակություն |
Նշվում է թղթակցության մեկնաբանությունը: |
Օրինակ. Դեբետ` 111, Կրեդիտ` 521, Բովանդակություն` Հիմնական միջոցների մուտքագրում (շահագործման հանձնում)՝ մատակարարներից ձեռք բերված, տեղակայում չպահանջող՝երբ ձեռք բերման և շահագործման հանձնման պահերը համընկնում են / առանց անուղղակի հարկերի/:
Նշանակում է, որ 111 հաշիվի բոլոր վերջին մակարդակի ենթահաշիվները կարող են դեբետով թղթակցել 521 հաշվի բոլոր վերջին մակարդակի ենթահաշիվների կրեդիտի հետ:
Նշում |
Հաշիվների թղթակցություններ տեղեկատուն լրացված է Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգի հիման վրա: |