Հանդիսանում է բոլոր սինթետիկ հաշիվների տեղեկատուն: Այն կիրառվում է տվյալ ձեռնարկության հաշվային պլանը ձևավորելու համար: Տեղեկատուն ենթակա է փոփոխման օգտագործողի կողմից:
Հաշվային պլան ծառատիպ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կուտակիչ հաշիվ |
Ցույց է տալիս հաշիվը վերջին մակարդակի հաշիվ է, թե ոչ: Լռությամբ ենթադրվում է վերջին մակարդակի հաշիվ։ Գործառնությունները լրացնելիս կամ հաշիվների սկզբնական մնացորդները մուտքագրելիս մասնակցում են միայն վերջին մակարդակի հաշիվները։ Ոչ վերջին մակարդակի հաշիվները համարվում են կուտակիչ հաշիվներ։ Կուտակիչ հաշիվների ցանկացած հաշվետվություն ստեղծվում է իրեն ենթակա վերջին մակարդակի հաշիվների մնացորդներից և համապատասխան գործառնություններից։ Եթե հաշվով գրանցված չեն գործառնություններ կամ սկզբնական մնացորդներ, ապա համակարգն անմիջապես թույլատրում է այն կուտակիչ դարձնել, հակառակ դեպքում գործողությունը կատարվում է կոնտեքստային ցանկի համապատասխան հրամանի միջոցով: Հրամանն ընտրելուց հետո բացվում է դիալոգ պատուհան, որտեղ առաջարկվում է լրացնել նոր հաշիվը, որը դառնում է խմբագրվող հաշվի համար վերջին մակարդակի սինթետիկ ենթահաշիվ և ժառանգում է դրա շարժն ու մնացորդները։ |
Հաշիվ |
Հանդիսանում է սինթետիկ հաշվի կոդը, որը պարտադիր լրացվող դաշտ է: Արգելվում է լրացնել միայն «!» նիշը: Այն կիրառվում է նոր գործառնություն ստեղծելիս, ինչպես նաև փաստաթղթերը գրանցելիս, անհրաժեշտ գործառնություններ լրացնելու ժամանակ: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Անվանում |
Տվյալ հաշվի անվանումն է, որը հանդիսանում է պարտադիր լրացվող դաշտ: |
Անվանում (ռուսերեն) |
Դաշտը ցուցադրվում է, եթե Դրույթների Ընդհանուր էջում նշված է Հաշվային պլանում ցուցադրել ռուսերեն անվանումը դրոշակը: Դաշտն ավտոմատ լրացված կլինի, եթե հաշվի հայերեն անվանումը համապատասխանում է Առևտրային կազմակերպությունների հաշվային պլանի անվանմանը: Հաշվի ռուսերեն անվանումը կցուցադրվի. •Փաստաթղթերում - հաշիվ դաշտի ընտրման ցուցակներում, - ընտրված հաշվի նկարագրությունում, - գործառնություններում հաշվի նկարագրությունում •Ցուցակներում (Տեղեկատուներ, Մատյաններ, Հաշվետվություններ) - Դիալոգ պատուհանում Ցույց տալ անվանումը դրոշակը նշված լինելու դեպքում` հայերեն անվանումից հետո (Մնացորդներ, Շրջանառություն) |
Կուտակիչ |
Հանդիսանում է տվյալ հաշվի անմիջապես մեկ մակարդակ վերև կուտակիչ հաշվի կոդը, որը ոչ պարտադիր լրացվող դաշտ է, այդպես որոշելով նաև նրա տեղը ծառատիպ հաշվային պլանում: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Տեսակ |
Հանդիսանում է տվյալ հաշվի տեսակը` Ակտիվային, Պասիվային կամ Ակտիվային կամ Պասիվային։ Ցանկացած հաշվի տեսակի համար ստուգվում է, որ այն համապատասխանի իր կուտակիչ հաշվի տեսակին և դրան ենթակա հաշիվների տեսակներին։ Ակտիվային հաշվի ենթահաշիվները կարող են լինել միայն Ակտիվային, Պասիվային հաշվի ենթահաշիվները` միայն Պասիվային, իսկ Ակտիվային կամ Պասիվային տեսակի հաշվի ենթահաշիվները կարող են լինել ցանկացած տեսակի։ |
Արտահաշվեկշռային |
Այս հայտանիշի նշված լինելու դեպքում հաշիվն համարվում է արտահաշվեկշռային։ Թույլատրվում է խմբագրել միայն առաջին մակարդակի հաշիվները (այսինքն` երկնիշ թվերով նշված հաշիվների խմբերը, օրինակ` 91, 92, 93, 94)։ Խմբագրման դեպքում հայտանիշի արժեքը ժառանգում են իր ենթահաշիվները։ |
Հաշվառում ըստ գործընկերների |
Թույլատրվում է հաշվառում ըստ գործընկերների։ Այս հայտանիշը կիրառվում է վերջին մակարդակի հաշիվների համար։ Բոլոր այն դեպքերում, երբ պետք է ընտրել որևէ գործընկերոջ հաշիվ, ստուգվում է, որ հաշիվը ունենա այդ հայտանիշը և հակառակը։ Եթե հաշվով չկան գրանցված գործառնություններ և սկզբնական մնացորդներ, ապա համակարգը թույլատրում է միացնել հաշվառումն ըստ գործընկերների դրոշակը։ Հակառակ դեպքում գործողությունը կատարվում է կոնտեքստային ցանկի համապատասխան հրամանի միջոցով: Հրամանն ընտրելուց հետո բացվում է դիալոգ պատուհան, որտեղ առաջարկվում է ընտրել այն գործընկերոջը, որին պետք է ժառանգվի տվյալ հաշվի ամբողջ շարժն ու մնացորդները։ Ուշադրություն: Հաշվառում ըստ գործընկերոջ դրոշակը միացնելուց և հաստատելուց հետո այն այլևս հնարավոր չէ անջատել։ |
Հասանելի արտարժույթներ |
Այստեղ նշվում են այն արժույթները, որոնցով տվյալ հաշվով թույլատրվում է վարել հաշվառում։ Որևէ հասանելի արտարժույթի նշումը թույլատրվում է հանել, եթե տվյալ հաշվով ըստ այդ արտարժույթի չկա գրանցված որևէ գործառնություն կամ սկզբնական մնացորդ։ |
Հաշիվ ավելացնելիս տեղեկատուի ընթացիկ տողից ժառանգվում է հաշվի անվանումը, այն կարելի է փոխել:
Հաշվային պլան տեղեկատուի ընթացիկ տողի կոնտեքստային ցանկի Սկզբնական մնացորդի մուտք հրամանն ընտրելիս բացվում է պատուհան, որտեղից կարելի է մուտքագրել տվյալ հաշվի սկզբնական մնացորդը: Այս գործողությունը թույլատրվում է կատարել միայն վերջին մակարդակի հաշիվների համար:
Հաշիվը չի թույլատրվում հեռացնել, եթե գոյություն ունի այդ հաշվով որևէ գործառնություն, սկզբնական մնացորդ կամ հաշիվն ունի ենթահաշիվներ:
Հաշվային պլանը կարելի է խմբավորել ըստ կուտակիչների: Դա կարելի է անել Ժապավենի Տվյալներ ներդիրի Ծառատիպ տեսք հրամանի միջոցով:
Տես ավելին`
Ինչպե՞ս հաշվային պլանում նոր ենթահաշիվ ավելացնել
Ինչպե՞ս ակտիվացնել կամ անջատել գործընկերների հաշվառումն աշխատանքի ընթացքում