Գործընկերների հաշվարկային հաշիվների տեղեկատուն հնարավորություն է տալիս միևնույն գործընկերոջ համար գրանցել մեկից ավելի հաշվարկային հաշիվներ: Գործընկերներ տեղեկատուի Հաշվարկային հաշիվներ էջում լրացված հաշվարկային հաշիվներն ավտոմատ ավելանում են Գործընկերների հաշվարկային հաշիվներ տեղեկատուում: Հետագայում գործընկերոջ համար կարելի է ավելացնել այլ հաշվարկային հաշիվներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոխել հիմնական հաշվարկային հաշիվը:
Գործընկերների հաշվարկային հաշիվներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Գործընկեր |
Նշվում է գործընկերոջ կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Հաշվարկային հաշիվ |
Գործընկերոջ հաշվեհամարն է: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Հաշվարկային հաշվի անվանումը: Պարտադիր լրացվում է: |
Հիմնական |
Դրոշակ տիպի դաշտ է, որի միջոցով նշվում է` տվյալ հաշվարկային հաշիվը հիմնական է, թե` ոչ: Փաստաթղթերում լռությամբ առաջարկվում է որպես հիմնական հաշվարկային հաշիվ: |