Տիպային գործողություններ

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Տեղեկատուներ >

Տիպային գործողություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տիպային գործողություններ տեղեկատուն պարունակում է հաճախ կրկնվող գործառնությունների նկարագրությունները: Մեկ անգամ նկարագրելով տիպային գործողությունը` այն կարելի է բազմաթիվ անգամ օգտագործել գործառնություններ կատարելիս.

List.StandardOperations

Տեղեկատուն ենթակա է փոփոխման օգտագործողի կողմից: Տիպային գործողության խմբագրման պատուհանն ունի հետևյալ տեսքը.

PatternDesc

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Պարտադիր լրացվող դաշտ է, իրենից ներկայացնում է տիպային գործողության կոդը:

Անվանում

Պարտադիր լրացվող դաշտ է, իրենից ներկայացնում է տիպային գործողության անվանումը:

Հ/հ

Տիպային գործողության տողի համարը:

Դեբետ/Կրեդիտ

Տիպային գործողության տողի դեբետային կամ կրեդիտային սինթետիկ հաշվի նկարագրությունը: Հնարավոր են նկարագրության հետևյալ տարբերակները.

?Հաշիվ                -  կամայական սինթետիկ հաշիվ, լռությամբ առաջարկվում է Հաշիվ-ը,

Հաշիվ                 - ֆիքսված հաշիվ (ենթակա չէ փոփոխման),

Հաշիվ?                - Հաշիվ դաշտում լրացվածի կամայական ենթահաշիվ,

DB(Տողի համար) - որևէ նախորդ տողի դեբետային հաշվի համարը,

CR(Տողի համար) - որևէ նախորդ տողի կրեդիտային հաշվի համարը:

Գործընկեր

Տիպային գործողության տողի դեբետային կամ կրեդիտային գործընկերոջ նկարագրությունը: Հնարավոր են նկարագրության հետևյալ տարբերակները.

?Գործընկեր               -  կամայական գործընկեր, լռությամբ առաջարկվում էԳործընկեր-ը,

Գործընկեր                 -  ֆիքսված գործընկեր (ենթակա չէ փոփոխման),

PRDB(Տողի համար) - որևէ նախորդ տողի դեբետային գործընկեր,

PRCR(Տողի համար)   - որևէ նախորդ տողի կրեդիտային գործընկեր:

Արժույթ

Տիպային գործողության տողի դեբետային կամ կրեդիտային արժույթի նկարագրությունը: Հնարավոր են նկարագրության հետևյալ տարբերակները.

?Արժույթ                      -  կամայական արժույթ, լռությամբ առաջարկվում էԱրժույթ-ը,

Արժույթ                       - ֆիքսված արժույթ (ենթակա չէ փոփոխման),

P(CUR)                         - փաստաթղթի արժույթը,

CURDB(Տողի համար)   - որևէ նախորդ տողի դեբետային արժույթ,

CURCR(Տողի համար)   - որևէ նախորդ տողի կրեդիտային արժույթ:

Գումար արժ.

Տիպային գործողության տողի արժույթով գումարի նկարագրությունը: Հնարավոր են նկարագրության հետևյալ տարբերակները.

?                                 -  կամայական թիվ,

Բանաձև                     -  կամայական բանաձև,

P(SUMMACUR)           - փաստաթղթի գումարն արժույթով,

SUMMA(Տողի համար) - որևէ նախորդ տողի գումարն արժույթով:

Գումար դրամով

Տիպային գործողության տողի ազգային դրամով գումարի նկարագրությունը: Հնարավոր են նկարագրության հետևյալ տարբերակները.

Դատարկ արժեք              -  դատարկ արժեքի դեպքում, ազգային դրամով գումարը      հաշվարկվում է արտարժույթի փոխարժեքից ելնելով,

Բանաձև                           -  կամայական բանաձև,

P(SUMMANC)                   - փաստաթղթի գումարն ազգային դրամով,

SUMMANC(Տողի համար)   - որևէ նախորդ տողի գումարն ազգային դրամով:

Մեկնաբանություն

Տիպային գործողության տողի հետ կապված մեկնաբանությունը:

Համակարգում նախատեսված են ֆունկցիաներ, որոնց կիրառմամբ կազմվում է բանաձևը: Ստորև բերվում է համակարգում նախատեսված ֆունկցիաների և դրանց արգումենտների ցուցակը.

Ֆունկցիա

Վերադարձվող արժեք

RemCr(Հաշիվ, [RemDate])

Վերադարձնում է սինթետիկ հաշվի կրեդիտային մնացորդի գումարը:

RemDb(Հաշիվ, [RemDate])

Վերադարձնում է սինթետիկ հաշվի դեբետային մնացորդի գումարը:

RemCrAn(Գործընկեր, [Հաշիվ], [RemDate])

Վերադարձնում է գործընկերոջ կրեդիտային մնացորդի գումարն ըստ սինթետիկ հաշվի:

RemDbAn(Գործընկեր, [Հաշիվ], [RemDate])

Վերադարձնում է գործընկերոջ դեբետային մնացորդի գումարն ըստ սինթետիկ հաշվի:

TurnCr(Հաշիվ, [StartDate], [EndDate])

Վերադարձնում է սինթետիկ հաշվի կրեդիտային շրջանառության գումարը:

TurnDb(Հաշիվ, [StartDate], [EndDate])

Վերադարձնում է սինթետիկ հաշվի դեբետային շրջանառության գումարը:

TurnCrAn(Գործընկեր, [Հաշիվ], [StartDate], [EndDate])

Վերադարձնում է գործընկերոջ կրեդիտային շրջանառության գումարը ըստ սինթետիկ հաշվի:

TurnDbAn(Գործընկեր, [Հաշիվ], [StartDate], [EndDate])

Վերադարձնում է գործընկերոջ դեբետային շրջանառության գումարը ըստ սինթետիկ հաշվի:

TurnDbCr(Դեբետ հաշիվ, Կրեդիտ հաշիվ, [StartDate], [EndDate])

Վերադարձնում է Դեբետ և Կրեդիտ հաշիվների թղթակցությունների գումարը:

P(SUMMACUR)  

Վերադարձնում է փաստաթղթի գումարն արժույթով:

P(SUMMANC)  

Վերադարձնում է փաստաթղթի գումարն ազգային դրամով:

P(CUR)  

Վերադարձնում է փաստաթղթի արժույթը:

Cr(Տողի համար)

Վերադարձնում է տողի կրեդիտային հաշիվը:

Db(Տողի համար)

Վերադարձնում է տողի դեբետային հաշիվը:

PrCr(Տողի համար)

Վերադարձնում է տողի կրեդիտային գործընկերը:

PrDb(Տողի համար)

Վերադարձնում է տողի դեբետային գործընկերը:

CurCr(Տողի համար)

Վերադարձնում է տողի կրեդիտային արժույթը:

CurDb(Տողի համար)

Վերադարձնում է տողի դեբետային արժույթը:

SUMMA(Տողի համար)

Վերադարձնում է տողի գումարն արժույթով:

SUMMANC(Տողի համար)

Վերադարձնում է տողի գումարն ազգային դրամով:

ROE(Գումար դրամով)

Վերադարձնում է դրամով տրված գումարին համարժեք գումարն ըստ ընթացիկ տողի արժույթի:

SumROE(Տողի համար)

Վերադարձնում է ընթացիկ տողի արժույթին համապատասխան արժութային գումարը` հաշվարկված ըստ տրված տողի արժութային գումարի:

IIF(պայման, արտ1, արտ2)

Նշված պայման-ը բավարարելու դեպքում վերադարձնում է արտ1 արտահայտության հաշվարկված արժեքը, իսկ հակառակ դեպքում` արտ2-ինը:

ASRound(number, precision)

Վերադարձնում է number թվի կլորացված արժեքն ըստ precision կլորացման աստիճանի: Եթե այն ոչ բացասական է, ապա կլորացվում է թվի կոտորակային մասը, հակառակ դեպքում կլորացվում է թվի ամբողջ մասը: Օրինակ` AsRound(1200.425, 2) = 1200.43, ASRound(599645.15, -3) = 600000:

Min(թիվ1, թիվ2)

Վերադարձնում է թիվ1, թիվ2 թվերից փոքրը:

Max(թիվ1, թիվ2)

Վերադարձնում է թիվ1, թիվ2 թվերից մեծը:

PositiveSub(թիվ1, թիվ2)

Վերադարձնում է թիվ1 - թիվ2 թվերի ոչ բացասական տարբերությունը, եթե թիվ1 >= թիվ2, հակառակ դեպքում` 0:

Բոլոր բանաձևերում եթե տրված չեն [RemDate], [StartDate] և [EndDate] պարամետրերի արժեքները, ապա բանաձևերը հաշվարկելիս օգտագործվում են ժապավենի համապատասխանաբար ընթացիկ ամսաթիվը և հաշվետու ժամանակաշրջանի սկիզբն ու վերջը:

 

note Նշում

Հիշարար օրդերի կամ այլ փաստաթղթերի գործառնությունների ցանկից տող հեռացնելիս, եթե այն հանդիսանում է տիպային գործողությամբ լրացված տող, հնարավոր է, որ մյուս տողերի գումարային դաշտերի բանաձևերը սկսեն աշխատել այլ կերպ: