Դրույթների Համակարգային էջը նախատեսված է պահուստային պատճեններն ավտոմատ գրանցելու և հաշվետվությունների հարցման մեխանիզմը կառավարելու համար:

Այս էջը պարունակում է հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ավտոմատ պահպանել փաստաթուղթը (վաճառք, վերադարձ) յուր. N վայրկյանը մեկ |
Դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառակետ (POS) ենթահամակարգի Վաճառք պատուհանում մուտքագրված տեղեկատվությունը կպահպանվի համակարգչի ժամանակավոր ֆայլում: Փաստաթուղթը կպահպանվի այս դաշտում նշված վայրկյանը մեկ: |
Օֆլայն փաստաթղթերի պահպանման ժամկետ (օր) |
Լռությամբ այս դաշտի արժեքը լրացվում է 30, անհաժեշտության դեպքում կարելի է փոփոխել: Լոկալ համակարգչի ժամանակավոր ֆայլում օֆլայն ռեժիմում գրանցված փաստաթղթերը կպահպանվեն այս դաշտում նշված օրերի կտրվածքով: |
Հարցման կատարման առավելագույն ժամանակ (վայրկյան) |
Այս դաշտում նշվում է հարցման կատարման ժամանակահատվածը, թե առավելագույնը քանի վայրկյան կարող է աշխատել հարցումը: Եթե համակարգին չի հաջողվում սահմանված ժամանակի ընթացքում կատարել այն, ապա հարցման կատարումը դադարեցվում է և հայտնվում է այդ մասին հաղորդագրություն: |
Հաշվետվության հարցման կատարման առավելագույն ժամանակ (վայրկյան) |
Այս դաշտում նշվում է, թե համակարգն առավելագույնը քանի վայրկյան կարող է աշխատել օգտագործողի կողմից կանչված հաշվետվությունը ձևավորելու համար: Եթե համակարգին չի հաջողվում սահմանված ժամանակի ընթացքում ձևավորել հաշվետվությունը, ապա հարցման կատարումը կդադարեցվի և կհայտնվի այդ մասին հաղորդագրություն: |
Օգտագործել Windows ՕՀ-ի ծանուցումները |
Այս դրոշակը նշված լինելու դեպքում համակարգի ծանուցումները կցուցադրվեն Windows ՕՀ-ի ծանուցումների տեսքով: |
Ավտոմատ ստեղծել պահուստային պատճեն յուր. N օրը մեկ |
Այս հայտանիշի նշված լինելու դեպքում համակարգ մտնելիս ավտոմատ կստեղծվի պահուստային պատճեն, եթե վերջին պահուստային պատճենի գրանցումից անցել է նշված թվով օրեր: |
Լոկալ պատճենում: Պահուստային պատճեն ստեղծելիս ավտոմատ արտահանել նշված գրադարան |
Դրոշակը միացված լինելու դեպքում |
Ավտոպատճենման դրույթներ: Պարբերականություն |
Համակարգի կողմից ավտոմատ ստեղծվում են պահուստային պատճեններ, որոնք պահվում են Պահուստային պատճենների ցուցակում` սահմանված քանակով: Պատճենների ստեղծման պարբերականությունը կարող է լինել Օրական , Ամսական և Տարեկան: Վերջին պատճենների քանակ պարամետրով սահմանվում է պահվող պատճենների առավելագույն քանակը: |
Ստեղծել պատճեն միայն մուտքի առկայության դեպքում |
Դրոշակը միացված լինելու դեպքում պահուստային պատճենը կստեղծվի միայն համակարգ մուտք գործելու դեպքում: |
Վերականգնել լռությամբ արժեքները |
Այս հրամանով վերականգնվում են նախնական առաջարկվող կարգավորումները: |
Այս էջի որոշ դաշտեր խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ։