Հաշվետվությունը նախատեսված է նշված ամսաթվով կազմակերպության մանրածախ պահեստներում առկա ապրանքների մնացորդները ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվության մեջ երևում է ապրանքների առկայությունը տվյալ օրվա դրությամբ։ |
Պահեստ |
Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստ։ Հաշվետվության մեջ կընդգրկվեն նշված պահեստներում առկա ապրանքները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր պահեստներում առկա ապրանքները։ |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքների մնացորդները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների մնացորդները։ |
Ապրանք |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ ապրանքի մնացորդները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների մնացորդները։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանքները։ |
Քանակները ցույց տալ լրացուցիչ չափման միավորով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում ապրանքների առկայությունը բերվում է լրացուցիչ չափման միավորներով։ |
Բացված ըստ պահեստների |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում տարբեր պահեստներում գտնվող միևնույն ապրանքը երևում է առանձին տողերով։ |
Ենթագումար |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Պահեստ, 2 - Խումբ, 3 - Ապրանք: |
Հաշվետվության ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել տվյալ Ապրանքի քարտը։
Տեղեկանք ապրանքների առկայության մասին (Մանրածախ) հաշվետվության կոնտեքստային ցանկից կարելի է գրանցել մի քանի տեսակի փաստաթղթեր։ Դրա համար պետք է հաշվետվությունը կանչելիս դիալոգ պատուհանի Պահեստ դաշտում նշել որևէ պահեստ կամ նշել Բացված ըստ պահեստների դրոշակը, որպեսզի հաշվետվության մեջ երևա Պահեստ սյունը։ Այդ դեպքում հաշվետվության կոնտեքստային ցանկում ավելանում է Ստեղծել փաստաթուղթ հրամանը, որի միջոցով կարելի է ստեղծել Պահեստի ելք, Ապրանքների տեղաշարժ, Վաճառք (Կտրոն), Վաճառք (Մանրածախ) տեսակի փաստաթղթեր:
Հաշվտեվությունում ապրանքը գծիկավոր կոդով գտնելու համար նախատեսված է կոնտեքստային ցանկի Փնտրել գծ.կոդով հրամանը: Բացվող պատուհանում լրացվում է գծիկավոր կոդը, Պահպանել նախկին նշումները դրոշակը նշված լինելու դեպքում հերթական ապրանքի գծիկավոր կոդը գտնելիս նշված կմնան նաև նախորդ տողերը: Սկաներով փնտրելու դեպքում կարելի է անմիջապես հաշվետվության պատուհանում կարդալ ապրանքի գծիկավոր կոդը և չօգտվել այս հրամանից:
Հաշվետվությունից կարելի է դրույթների Սարքավորումներ էջում նշված թերմոտպիչով տպել գծիկավոր կոդ (bar code) պարունակող պիտակ։ Դրա համար պետք է կոնտեքստային ցանկից կատարել Տպել պիտակ հրամանը, որը կարելի է կանչել ինչպես ընթացիկ տողի, այնպես էլ նշված տողերի համար։ Հրամանն ընտրելուց հետո պետք է նշել տպվող պիտակների քանակը, ամսաթիվը և գնի տեսակը։