Յուրաքանչյուր ապրանք բնութագրվում է հիմնական չափման միավորով։ Դա այն միավորն է, որով կատարվում է ապրանքի քանակային հաշվառումը համակարգում։ Բացի հիմնական չափման միավորից, ապրանքը կարող է ունենալ բազմաթիվ այլ չափման միավորներ։
Յուրաքանչյուր չափման միավոր ունի հիմնական չափման միավորի վերահաշվարկի գործակից։ Օրինակ` ծխախոտի հիմնական չափման միավորը կարող է լինել տուփը, այլ չափման միավորներ` բլոկ` վերահաշվարկի 12 գործակցով , արկղ` 120 գործակցով։ Յուրաքանչյուր չափման միավոր ունի գծիկավոր կոդ։ Կազմակերպությունում օգտագործվող չափման միավորները նկարագրվում են Չափման միավորներ տեղեկատուում։
Ենթատեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Չափման միավորներ դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Դաշտ |
Նշանակություն |
Ապրանք կամ ծառայություն |
Ապրանքի կամ ծառայության կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է |
Չափման միավոր |
Չափման միավորի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Հիմնական չափման միավորի վերահաշվարկի գործակից |
Նշվում է, թե տվյալ չափման մեկ միավորը քանի հիմնական չափման միավորի է հավասար։ |
Նկար |
Ապրանքի նկարը չափման միավորին համապատասխան: |
Տեղեկատուում նշված տողը կարելի է խմբագրել, հեռացնել կամ դրա հիման վրա ստեղծել պատճեն։
Փաստաթղթերում ապրանքի տող մուտքագրելու ժամանակ լռությամբ առաջարկվում է հիմնական չափման միավորը, որը կարելի է փոխել տվյալ ապրանքի ցանկացած այլ չափման միավորի։
Տեղեկատուից կարելի է դրույթների Սարքավորումներ էջում նշված թերմոտպիչով տպել գծիկավոր կոդ (bar code) պարունակող պիտակ։ Դրա համար պետք է կոնտեքստային ցանկից կատարել Տպել պիտակ հրամանը, որը կարելի է կանչել ինչպես ընթացիկ տողի, այնպես էլ նշված տողերի համար։ Հրամանն ընտրելուց հետո պետք է նշել տպվող պիտակների քանակը, ամսաթիվը և գնի տեսակը։
Նշում |
---|
Հիմնական չափման միավորը հեռացնել չի թույլատրվում։ |