Գործընկերների հետ փոխհաշվարկների արդյունքների ավելի մանրամասն վերլուծության համար համակարգում վարվում է պայմանագրերի կտրվածքով հաշվառում։ Այս տեղեկատուում ներկայացվում են գործընկերների հետ կնքած պայմանագրերը։
Յուրաքանչյուր գործընկեր պետք է ունենա գոնե մեկ` հիմնական պայմանագիր, որը համակարգի կողմից ավտոմատ ստեղծվում է գործընկեր ավելացնելիս։ Գործընկերներ տեղեկատուի Պայմանագրեր էջում լրացված պայմանագրերն ավտոմատ ավելանում են Պայմանագրեր տեղեկատուում: Հետագայում գործընկերոջ համար կարելի է ստեղծել բազմաթիվ այլ պայմանագրեր և, անհրաժեշտության դեպքում, որպես հիմնական պայմանագիր նշել որևէ այլ պայմանագիր։
Փաստաթղթերում պայմանագրի նշելն անհրաժեշտ է։ Լռությամբ փաստաթղթում լրացվում է տվյալ գործընկերոջ համար որպես հիմնական նշված պայմանագիրը, որը, սակայն, կարելի է փոխարինել ցանկացած այլ պայմանագրով։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Պայմանագիր X գործընկերոջ հետ դիալոգ պատուհանի միջոցով, որտեղ X-ը ընտրված գործընկերոջ կոդն է։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Պայմանագրեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Գործընկեր |
Գործընկերոջ կոդը։ Ընդունում է արժեքներ Գործընկերներ տեղեկատուից: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Կոդ |
Պայմանագրի կոդը։ Նոր ավելացվող պայմանագրի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված պայմանագրի կոդից։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Պայմանագրի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Արժույթ |
Արժույթի կոդն է: Այս պայմանագրի շրջանակներում գործընկերոջ հետ բոլոր փոխհաշվարկները կկատարվեն նշված արժույթով: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Գնի տեսակ |
Գնի տեսակի կոդը։ Փաստաթղթերում, պայմանագիրն ընտրելիս, ավտոմատ կերպով լրացվում է այդ պայմանագրում նշված գնի տեսակը։ |
Ամսաթիվ |
Պայմանագրի կնքման ամսաթիվն է: |
Նկարագրություն |
Պայմանագրի նկարագրությունն է, օրինակ համարը: |
Զեղչի տոկոս |
Յուրաքանչյուր պայմանագրի համար կարելի է նշել անհատական զեղչի տոկոսը, որը փաստաթղթում ավտոմատ կլրացվի տվյալ պայմանագիրը ընտրելուց: |
Քարտի կոդ |
Գործընկերոջ նույնականացման կամ զեղչի քարտի կոդն է: |
Բոնուսային քարտ |
Դրոշակ տիպի դաշտ է, նշված լինելու դեպքում գորընկերրը տվյալ պայմանագրով կհամարվի բոնուսային համակարգի մասնակից: |
Բոնուս %/միավոր |
Նշված տոկոսը կիրառվում է Վաճառք (Կտրոն) փաստաթղթերով վաճառք գրանցելիս, եթե Դրույթների Ընդհանուր էջում որպես բոնուսի տեսակ նշված է Տոկոսային և բոնուսի կուտակման եղանակ ընտրված է Գործընկերոջ քարտի կիրառում կետը: Միավորները կկիրառվեն, եթե Դրույթների Ընդհանուր էջում որպես բոնուսի տեսակ նշված է Գումարային տեսակը: |
Դեբիտորական պարտքի հսկողություն |
Դրոշակ տիպի դաշտ է, նշված լինելու դեպքում գնորդի տվյալ պայմանագրով պարտքի մնացորդը կվերահսկվի: |
Դեբիտորական պարտքի սահմանաչափ |
Նշվում է Գնորդի տվյալ պայմանագրով պարտքի սահմանաչափը, որը կստուգվի վաճառքի փաստաթուղթ գրանցելիս: Դաշտը կարելի է լրացնել, եթե նշված է Դեբիտորական պարտքի հսկողություն դրոշակը: |
Հիմնական պայմանագիր |
Դրոշակ տիպի դաշտ է, որի միջոցով նշվում է` տվյալ պայմանագիրը հիմնական է, թե` ոչ։ |
Նշում |
---|
Չի թույլատրվում հեռացնել հիմնական պայմանագիրը, ինչպես նաև այն պայմանագրերը, որոնցով գործողություն է գրանցված։ |
Պայմանագրեր տեղեկատուի նշված տողերի համար կարելի է Տպել նույնականացման քարտեր` կոնտեքստային ցանկից ընտրելով համանուն հրամանը: Հետագայում այս քարտերի միջոցով վաճառքի ժամանակ սկաներով հնարավոր է արագ փնտրել և ընտրել տվյալ հաճախորդին:
Հրամանն ընտրելուց հետո պետք է նշել Տպելու ձևանմուշը, և Կատարել կոճակը սեղմելով, կբացվի է գործընկերների քարտերի տպման տեսքը.