Տեղեկատու մուտքագրվում է կազմակերպությունում գործող զեղչերի սանդղակը։ Օրինակ` 100,000-ից մինչև 200,000 դրամ գումարի վաճառքի դեպքում գործում է 5% զեղչ, իսկ 200,000 դրամ գումարից մեծ գումարի վաճառքի դեպքում` 7% զեղչ։ Գումարի հավասարությունը ստորին սահմանի հետ ստուգվում է խիստ, իսկ վերին սահմանի հետ` ոչ խիստ։ Այսինքն 200,000 դրամի դեպքում զեղչը կլինի 5%։ Զեղչի սանդղակը կարող է ունենալ ցանկացած թվով տողեր։ Եթե ոչ մի տող գրանցված չի, ապա կազմակերպությունում գումարային զեղչ չի գործում։ Այս սանդղակի տողերը կարող են չլինել անընդհատ, օրինակ առաջին տողը կարող է լրացված լինել 100,000-ից 200,000 միջակայքի համար, իսկ երկրորդ տողը` 250,000-ից մինչև 500,000 միջակայքի համար։ Եթե տվյալ գումարը չի մտնում սանդղակի ոչ մի տողի միջակայքի մեջ, ապա այդ գումարի դեպքում գործում է 0% զեղչ։
Դաշտ |
Նշանակություն |
Սկզբնական գումար |
Միջակայքի սկզբի արժեքն է։ |
Վերջնական գումար |
Միջակայքի վերջի արժեքն է։ |
Տոկոս |
Նշված միջակայքում գործող զեղչի տոկոսը։ |
Գումարային զեղչը կիրառվում է Վաճառք (Հաշիվ ապրանքագիր), Վաճառք (Մանրածախ) և Վաճառք (Կտրոն) փաստաթղթերով վաճառք գրանցելիս։
Նշում |
---|
Սովորաբար նմանատիպ սանդղակների վերջին տողը լրացվում է օրինակ այսպես. 500,000 դրամ գումարը գերազանցող վաճառքի դեպքում 10% զեղչ։ Այս դեպքում սանդղակի վերջին տողը կունենա այսպիսի տեսք. |