Սարքավորումներ էջը նախատեսված է սկաների և թերմոտպիչի աշխատանքը կարգավորելու համար։ էջի տեսքը հետևյալն է.
Սկաների պարամետրեր բաժնում կարելի է կարգավորել գծիկավոր կոդ (bar code) կարդացող սկաների աշխատանքը։ Եթե նշված է "Scaner On" դրոշակը, ապա ՀԾ-Առևտուր 6 համակարգը հասկանում է, որ համակարգչին միացված է սկաներ։ "COM Port" դաշտում նշվում է հաջորդական պորտը, որին միացված է սկաները։ "Baud Rate", "Data Bits", "Parity", և "Stop Bits" դաշտերում նշվում են սկաների աշխատանքի այլ պարամետրեր։
Մագնիսական քարտ կարդացող սարքի պարամետրեր բաժնում նշվում են տվյալ սարքի հետ կապված կարգավորումները:
Կտրոնի տպիչ բաժնում կարգավորվում է կտրոն տպող թերմոտպիչի աշխատանքը։ Ցուցակում համակարգչին հասանելի տպիչների ցանկից նշվում է թերմոտպիչը։
Եթե թերմոտպիչն ընտրված է, ապա.
•Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Տպել (F11) կոճակը սեղմելիս նշված թերմոտպիչի վրա կտպվի ապրանքային կտրոն,
•Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի կոնտեքստային ցանկից Տպել պիտակ հրամանով նշված թերմոտպիչի վրա կտպվի գծիկավոր կոդ (bar code) պարունակող պիտակ։
Պիտակի տպիչ բաժնում կարգավորվում է պիտակ տպող թերմոտպիչի աշխատանքը։ Ցուցակում համակարգչին հասանելի տպիչների ցանկից նշվում է թերմոտպիչը։
Հաճախորդի էկրանի պարամետրեր բաժնում կարգավորվում է հաճախորդի համար առանձնացված էկրանի պարամետրերը: Նշվում է համակարգչին միացված լրացուցիչ մոնիտորը: Ըստ ցանկության լրացվում են Գլխագիր դաշտը, Ապրանքի նկար, Ֆոն դրոշակները:
Էլ. կշեռքի պարամետրեր բաժնում նշվում են COM Port միացումով Shtih Slim (POS2) տեսակի կշեռքի հետ կապված կարգավորումները: