Գնման փաստաթղթեր

Ուղղորդիչ:  Գնումներ > Մատյաններ >

Գնման փաստաթղթեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում համակարգում գրանցված գնմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը.

• Պահեստի մուտքի օրդեր

Հավելյալ ծախսերի բաշխում

Վերադարձ մատակարարին

Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում)

Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ)

Ապրանքների մնացորդների մուտք

 

Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Տեսակ

Փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել փաստաթղթի մեկ կամ մի քանի տեսակ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը:

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է մատյանը:

Գործընկեր

Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը:

Աշխատակից

Մատյանում կընդգրկվեն միայն նշված աշխատակցի հետ կապված փաստաթղթերը:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն թղթապանակում։ Ընդունում է 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Ձևակերպված, 3 - Հեռացված արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։

Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.

Սյուն

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը:

Օրվա հ/հ

Փաստաթղթի օրվա հերթական համարն է: Օգտագործվում է վերագրանցումների և վերադասավորումների ժամանակ: Փաստաթղթերը գրանցում են 0-ից սկսած` տասական ավելացումներով:

Փաստաթղթի N

Փաստաթղթի հերթական համարը:

Տեսակ  

Փաստաթղթի տեսակը:

Արժույթ

Փաստաթղթի արժույթը։ Այս արժեքը բացակայում է որոշ փաստաթղթերի համար, որոնցում արժույթ չի օգտագործվում։

Գումար

Փաստաթղթի Ընդհանուր գումար կամ Գումար դաշտերի արժեքը։

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր, Հեռացված կամ Գրանցված վիճակներում: Ի  տարբերություն Գրանցված վիճակի` Հեռացված և Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ կամ  կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգով:

Պահեստ

Այս դաշտում լրացվում է փաստաթղթի հետ կապված մուտքի կամ ելքի պահեստը։ Եթե տվյալ փաստաթուղթը առընչություն չունի պահեստի հետ, ապա այս դաշտի արժեքը դատարկ է։

Տեղեկություն

Այս դաշտում լրացվում է տվյալ փաստաթղթի հետ կապված առավել կարևոր տեղեկություն։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

Հ/Ա-ի համարը

Հաշիվ-ապրանքագրի համարը:

Գործընկեր

Գործընկերոջ կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Գործընկերոջ անվանում

Գործընկերոջ անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Աշխատակից

Աշխատակցի կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ աշխատակից կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Անվանում

Աշխատակցի անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ աշխատակից կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Օգտագործող

Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ:

Վերջին փոփոխություն

Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը:

Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.

Ավելացնելավելացնել նոր փաստաթուղթ:

Խմբագրելխմբագրել փաստաթուղթը

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնելհեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից, որ համակարգչից և երբ են կատարվել փոփոխությունները:

Դարձնել սևագիր. հաշվառումից հեռացվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողություններն, իսկ  փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում:

Գրանցելփաստաթուղթը գրանցվում է հաշվառման մեջ: 

Փոխել օրվա հերթական համարը. Փոխվում է սևագիր փաստաթղթի օրվա հերթական համարը: Կարելի է նաև փաստաթուղթը տեղափոխել օրվա սկիզբ կամ ավարտ:

Ստեղծել փաստաթղթի հիման վրա... համակարգն ունի հնարավորություն` տեղափոխել տվյալները մի տեսակի փաստաթղթից մեկ այլ տեսակի փաստաթղթի մեջ: Օրինակ, կարելի է ստեղծել Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթուղթ` տեղափոխելով ավելի շուտ գրանցված Պահեստի մուտքի օրդերի տվյալները:

Գրանցված փաստաթղթի հիման վրա նոր փաստաթուղթ մուտքագրելու համար պետք է բացել փաստաթղթերի մատյանը, որում գտնվում են անհրաժեշտ տեսակի փաստաթղթերը և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա… հրամանը: Եթե տվյալ տեսակի փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել մեկից ավելի տեսակի փաստաթղթեր, ապա Էկրանին կհայտնվի փաստաթղթի տեսակն ընտրելու ցուցակ: Ցուցակից անհրաժեշտ է ընտրել նոր մուտքագրվող փաստաթղթի տեսակը, որի արդյունքում կբացվի նոր մուտքագրվող փաստաթղթի պատուհանը և նրա մեջ կպատճենվեն անհրաժեշտ տվյալները հիմք-փաստաթղթից: Նոր մուտքագրվող փաստաթղթի բոլոր տվյալները ենթակա են խմբագրման:

Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի: