Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում համակարգում գրանցված բոլոր տեսակի փաստաթղթերը.
Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել փաստաթղթի մեկ կամ մի քանի տեսակ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է մատյանը: |
Գործընկեր |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը: |
Աշխատակից |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված աշխատակցի հետ կապված փաստաթղթերը: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն թղթապանակում։ Ընդունում է 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Ձևակերպված, 3 - Հեռացված արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։ |
Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.
Սյուն |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: |
Օրվա հ/հ |
Փաստաթղթի օրվա հերթական համարն է: Օգտագործվում է վերագրանցումների և վերադասավորումների ժամանակ: Փաստաթղթերը գրանցում են 0-ից սկսած` տասական ավելացումներով: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի հերթական համարը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: |
Արժույթ |
Փաստաթղթի արժույթը։ Այս արժեքը բացակայում է որոշ փաստաթղթերի համար, որոնցում արժույթ չի օգտագործվում։ Այդպիսիք են, օրինակ, Ապրանքների տեղաշարժ, Կոմպլեկտավորում, Ապակոմպլեկտավորում, Գործընկերոջ պարտքի վերանայում, Վերագնահատում փաստաթղթերը։ |
Գումար |
Փաստաթղթի Ընդհանուր գումար կամ Գումար դաշտերի արժեքը։ Այս արժեքը դատարկ է հետևյալ փաստաթղթերի համար` Ապրանքների տեղաշարժ, Կոմպլեկտավորում, Ապակոմպլեկտավորում, Գործընկերոջ պարտքի վերանայում, Վերագնահատում։ |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր, Հեռացված կամ Գրանցված վիճակներում: Ի տարբերություն Գրանցված վիճակի` Հեռացված և Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ կամ կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգով: |
Պահեստ |
Այս դաշտում լրացվում է փաստաթղթի հետ կապված մուտքի կամ ելքի պահեստը։ Եթե տվյալ փաստաթուղթը առընչություն չունի պահեստի հետ, ապա այս դաշտի արժեքը դատարկ է։ Աղյուսակ 1-ում նշված է, թե յուրաքանչյուր փաստաթղթի համար ինչ արժեք է լրացվում այս սյունում։ |
Տեղեկություն |
Այս դաշտում լրացվում է տվյալ փաստաթղթի հետ կապված առավել կարևոր տեղեկություն։ Աղյուսակ 1-ում նշված է, թե յուրաքանչյուր փաստաթղթի համար ինչ տեղեկություն է լրացվում այս սյունում։ |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Գործընկեր |
Գործընկերոջ կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Գործընկերոջ անվանում |
Գործընկերոջ անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Աշխատակից |
Աշխատակցի կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ աշխատակից կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Անվանում |
Աշխատակցի անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ աշխատակից կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Օգտագործող |
Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ: |
Վերջին փոփոխություն |
Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:
•Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից, որ համակարգչից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Դարձնել սևագիր. հաշվառումից հեռացվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողություններն, իսկ փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում:
•Գրանցել. փաստաթուղթը գրանցվում է հաշվառման մեջ:
•Փոխել օրվա հերթական համարը. Փոխվում է սևագիր փաստաթղթի օրվա հերթական համարը: Կարելի է նաև փաստաթուղթը տեղափոխել օրվա սկիզբ կամ ավարտ:
•Ստեղծել փաստաթղթի հիման վրա... համակարգն ունի հնարավորություն տեղափոխել տվյալները մի տեսակի փաստաթղթից մեկ այլ տեսակի փաստաթղթի մեջ: Օրինակ, կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր փաստաթուղթ` տեղափոխելով ավելի շուտ գրանցված Պահեստի մուտքի օրդերի տվյալները:
Գրանցված փաստաթղթի հիման վրա նոր փաստաթուղթ մուտքագրելու համար պետք է բացել փաստաթղթերի մատյանը, որում գտնվում են անհրաժեշտ տեսակի փաստաթղթերը և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա… հրամանը: Եթե տվյալ տեսակի փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել մեկից ավելի տեսակի փաստաթղթեր, ապա Էկրանին կհայտնվի փաստաթղթի տեսակն ընտրելու ցուցակ: Ցուցակից անհրաժեշտ է ընտրել նոր մուտքագրվող փաստաթղթի տեսակը, որի արդյունքում կբացվի նոր մուտքագրվող փաստաթղթի պատուհանը և նրա մեջ կպատճենվեն անհրաժեշտ տվյալները հիմք-փաստաթղթից: Նոր մուտքագրվող փաստաթղթի բոլոր տվյալները ենթակա են խմբագրման:
Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի:
Աղյուսակ 1
Փաստաթուղթ |
Պահեստ |
Տեղեկություն |
Պահեստի մուտքի օրդեր |
Մուտքի պահեստ |
Մատակարար կազմակերպության անվանումը |
Պահեստի մուտքի օրդեր(ներմուծում) |
Մուտքի պահեստ |
Մատակարար կազմակերպության անվանումը |
Պահեստի մուտքի օրդեր(Մանրածախ) |
Մուտքի պահեստ |
Մատակարար կազմակերպության անվանումը |
Հավելյալ ծախսերի բաշխում |
|
Մատակարար կազմակերպության անվանումը |
Վերադարձ մատակարարին |
Ապրանքների ցուցակում նշված առաջին ելքի պահեստը |
Մատակարար կազմակերպության անվանումը |
Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) |
Ապրանքների ցուցակում նշված առաջին ելքի պահեստը |
Գնորդ կազմակերպության անվանումը |
Վաճառք (Մանրածախ) |
Ապրանքների ցուցակում նշված առաջին ելքի պահեստը |
Գնորդ կազմակերպության անվանումը |
Վաճառք (Կտրոն) |
Ելքի պահեստ |
Դրամարկղի անվանումը |
Վերադարձ գնորդից |
Ապրանքների ցուցակում նշված առաջին պահեստը |
Գնորդ կազմակերպության անվանումը |
Դրամարկղի մուտքի օրդեր |
|
Վճարող դաշտում լրացված տեքստը |
Դրամարկղի ելքի օրդեր |
|
Տրամադրել դաշտում լրացված տեքստը |
Վճարման հանձնարարագիր |
|
Ստացող դաշտում լրացված տեքստը |
Բանկի մուտք |
|
Գործընկերոջ անվանումը |
Բանկի ելք |
|
Գործընկերոջ անվանումը |
Ապրանքների տեղաշարժ |
Ելքի պահեստ |
Մուտքի պահեստ |
Պահեստի ելքի օրդեր |
Ելքի պահեստ |
|
Ապրանքների գույքագրում |
Գույքագրվող պահեստ |
|
Ապրանքների գույքագրում (Մանրածախ) |
Գույքագրվող պահեստ |
|
Ապրանքների վերագնահատում (Մանրածախ) |
Այն պահեստը, որտեղ կատարվել է ապրանքների վաճառքի գների վերագնահատում: |
|
Կոմպլեկտավորում |
Ելքի պահեստ |
Կոմպլեկտի անվանումը |
Ապակոմպլեկտավորում |
Ելքի պահեստ |
Կոմպլեկտի անվանումը |
Վերագնահատում |
|
|
Գործընկերոջ պարտքի վերանայում |
|
Գործընկերոջ անվանումը |
Ապրանքների մնացորդների մուտք |
Մուտքի պահեստ |
Մատակարար կազմակերպության անվանումը |