Ապրանքների մնացորդների մուտք փաստաթուղթն օգտագործվում է համակարգի շահագործման սկզբում ապրանքների խմբաքանակային մնացորդների մուտքագրման համար։ Նույն փաստաթղթում կարելի է մուտքագրել նախկինում ձեռքբերված խմբաքանակի մնացորդները ըստ պահեստների` նշելով դրամային (առանց ԱԱՀ և ներառյալ ԱԱՀ-ն) և արտարժութային ինքնարժեքները։ Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 2 էջից` Ընդհանուր և Ապրանքների ցուցակ։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Պահեստ |
Պահեստը, որտեղ մուտքագրվում են ապրանքները: |
Գծիկավոր կոդ (F2) |
Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող մատակարարին։ |
Մատակարար |
Լրացվում է մատակարարի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Պայմանագիր |
Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Մատակարար դաշտի լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։ |
Պարտք |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է կոճակը։ |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե մատակարարը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։ |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Ապրանքների ցուցակ էջը պարունակում է մուտքագրման դաշտեր և Ապրանքների ցուցակ աղյուսակը.
Դաշտ |
Նշանակություն |
Ընդհանուր գումար (Առանց ԱԱՀ) |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն այս դաշտում ավտոմատ լրացնում է ապրանքների ցուցակում նշված ապրանքների առանց ԱԱՀ-ի գումարների հանրագումարը։ |
Ընդհանուր գումար (Ներառյալ ԱԱՀ) |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն այս դաշտում ավտոմատ լրացնում է ապրանքների ցուցակում նշված ապրանքների ԱԱՀ-ն ներառող գումարների հանրագումարը։ |
Ընդհանուր գումար (USD) |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն այս դաշտում ավտոմատ լրացնում է ապրանքների ցուցակում նշված ապրանքների USD-ով արտահայտված գումարների հանրագումարը։ |
Ապրանքների ցուցակ աղյուսակում լրացվում են պահեստի կոդը, ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, գին/գումարը(առանց ԱԱՀ), գին/գումարը(ներառյալ ԱԱՀ-ն), գին/գումարը(USD-ով), վաճառքի գին/գումարը (այս դաշտերում կարելի է մուտքագրել արժեքներ, երբ պահեստը մանրածախ է) և խմբաքանակի այլ հատկությունները։
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում: