Մատյանում արտապատկերվում են համակարգ ներմուծված ստացված հարկային հաշիվները:
Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Աղբյուր |
Հաշվի ստացման աղբյուրն է` 1-e-Invoicing, 2-Էլ. փոստ: |
Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Դուրսգրման ամսաթիվ |
Հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը: |
Մատակարարման ամսաթիվ |
Ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման ամսաթիվն է: Այն առաջարկվում է փաստաթղթի հիման վրա Պահեստի մուտքի օրդերի կամ Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախի) ստեղծման ժամանակ: |
Սերիա և համար |
Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: |
Գումար |
Գումարը` առանց ԱԱՀ-ի: |
Գումար ԱԱՀ |
ԱԱՀ-ի գումարը: |
Ընդհանուր գումար |
Գումարը` ներառյալ ԱԱՀ: |
Հարկային հաշվի տեսակ |
Հարկային հաշվի տեսակն է (Ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվ,Ապրանքերի մատակարարման հարկային հաշիվ,Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հարկային հաշիվ), որն առաջարկում է e-Invoicing ծրագիրը: |
Ստեղծված փաստաթղթերի քանակը |
Ստացված հարկային հաշվի հիման վրա ստեղծված փաստաթղթերի քանակը: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Ստեղծել պատճեն. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:
•Փաստաթղթի պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Ստեղծել փաստաթղթի հիման վրա. Փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Պահեստի մուտքի օրդեր կամ Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթերը:
•Ստեղծված փաստաթղթեր. հրամանով կարելի է տեսնել այդ փաստաթղթի հիման վրա ստեղծված փաստաթղթերը:
Ստացված հաշիվ փաստաթղթի պատուհանը բաղկացած է մի քանի էջերից, որոնցից խմբագրման ենթակա է միայն Անվանացուցակ էջը:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Մատակարարման ամսաթիվ |
Պահեստի մուտքի օրդերի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Մատակարարի անվանում |
Մատակարարի անվանումը: |
ՀՎՀՀ |
Մատակարարի հարկ վճարողի հաշվառման համարը: |
Առաջին էջում լրացվում են փաստաթղթի ընդհանուր վավերապայմանները.
Այս էջում փաստաթղթի վավերապայմանները լրացվում են XML ֆայլից: Լրացվում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Դուրս գրման ամսաթիվ |
Հաշիվ-Ապրանքագրի ստեղծման ամսաթիվը: |
Հարկային հաշվի ձև |
Հարկային հաշվի ձևն է (Հարկ վճարողի անունից, Հատուկ և Մատակարարի անունից), որն առաջարկում է e-Invoicing ծրագիրը: |
Սերիա և համար |
Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Պայմանագիր |
Պայմանագրի համարը: |
Պայմանագրի ամսաթիվը |
Պայմանագրի կնքման ամսաթիվը: |
Ստացված հարկային հաշիվներ փաստաթղթի պատուհանի երկրորդ էջում լրացվում են առաքողի կամ մատակարարի տվյաները: Այդ դաշտերի արժեքները լրացվում են XML ֆայլի տվյալների հիման վրա: Այս էջի դաշտերը խմբագրման ենթակա չեն: Լրացվում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Իրավ. հասցե |
Կազմակերպության իրավաբանական հասցեն: |
Գործ. հասցե |
Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն: |
Հաշվարկային հաշիվը բանկում |
Հաշվարկային հաշվի համարը բանկում: |
Բանկ |
Մատակարարի բանկը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն մատակարարի վերաբերյալ: |
Երրորդ էջի դաշտերը նույնությամբ կրկնում են Մատակարար էջի դաշտերը, բացառությամբ Անձնագրի համար, Միջնորդ, Լիազորագիր և Լիազորագրի ամսաթիվ դաշտերի: Առաջինը լրացվում է այն դեպքում, երբ գնորդ է հանդիսանում անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը, մնացած երեքը լրացվում են, եթե գործողությունը իրականացվում է միջնորդի օգնությամբ:
Փաստաթղթի չորրորդ էջում լրացված բերում է ձեռքբերվող ապրանքների անվանացուցակը (Ցուցակ): Սա փաստաթղթի միակ էջն է, որը կարելի խմբագրել:
Ցուցակում Տեղադրել կոդերը հրամանով կարելի է ավտոմատ համապատասխանեցնել ապրանքների (ծառայությունների) կոդերը Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից` հիմք ընդունելով Արտաքին անվանում դաշտի արժեքը: Իսկ այն ապրանքները (ծառայությունները), որոնք չկան տեղեկատուում կարլեի է անմիջապես այս պատուհանից ավելացնել դրանք` Ավելացնել նոր կոդեր հրամանի միջոցով:
Ցուցակում ընթացիկ տողի մուտքի դաշտերը ունեն հետևյալ նշանակությունը.
Դաշտ |
Նշանակություն |
Տեսակ |
Ցույց է տալիս ցուցակում մուտքագրվող կամ խմբագրվող տողը ապրանք է, թե ծառայություն: |
Ներքին կոդ |
Ապրանքի կամ ծառայության կոդը: |
Ներքին անվանում |
Ապրանքի կամ ծառայության անվանումը տեղեկատուից: |
Ներքին միավոր |
Ապրանքի կամ ծառայության չափման միավորը տեղեկատուից: |
Արտաքին անվանում |
Մատակարարից ստացված հաշվի մեջ Ապրանքի կամ ծառայության անվանումը: |
Արտաքին միավոր |
Մատակարարից ստացված հաշվի մեջ Ապրանքի կամ ծառայության չափման միավորը: |
Քանակ |
Ապրանքի կամ ծառայության ծավալը: |
Գին / Գին արտարժ. |
Ապրանքի կամ ծառայության վաճառքի գինը (առանց ԱԱՀ) ազգային դրամով կամ արտարժույթով: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գին է, հակառակ դեպքում` Գին արտարժ.: |
Գումար / Գումար արտ. |
Ապրանքի կամ ծառայության գումարը (առանց ԱԱՀ) դրամով կամ արտարժույթով: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գումար է, հակառակ դեպքում` Գումար արտ.: |
ԱԱՀ-ի % |
Նշվում է ԱԱՀ-ի դրույքաչափը: |
Գումար ԱԱՀ |
Ապրանքի կամ ծառայության գումարի ԱԱՀ-ի չափը: |
Ընդամենը |
Ապրանքի կամ ծառայության ընդհանուր գումարը: |
Հարկային հաշվի տեսակն Ակցիզային լինելու դեպքում ավելանում են սյուներ, որոնք ունեն հետևյալ նշանակությունը`
Դաշտ |
Նշանակություն |
Ընդհանուր ծավալը լիտրերով |
Լիտրերով չափվող նյութական արժեքների դեպքում լրացվում է ընդհանուր ծավալը լիտրերով: |
Բազմ. օգտ. տարայի արժեքը |
Բազմակի օգտագործման տարայի արժեքը: |
Ակց. հարկի դրույքաչափը |
Նշվում է ակցիզային հարկի դրույքաչափը: |
Ակց. հարկի գումարը |
Նշվում է ակցիզային հարկի գումարը: |
Ստացված հարկային հաշիվներ փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Պահեստի մուտքի օրդեր կամ Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթերը: Այդ դեպքում Պահեստի մուտքի օրդերում լրացվում է Ստացված հարկային հաշիվ համապատասխան դաշտերի տվյալները: Ստացված հարկային հաշիվ փաստաթղթի հիման վրա համապատասխան փաստաթուղթը ստեղծելու համար պետք է հարկային հաշիվների մատյանում տվյալ Ստացված հարկային հաշվի կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը:
Տես ավելին`
Ինչպե՞ս ներմուծել Էլեկտրոնային եղանակով ստացված հարկային հաշիվները ՀԾ-Առևտուր 6 համակարգ