Վերադարձ մատակարարին փաստաթղթի միջոցով իրականացվում է մատակարարից նախօրոք ձեռքբերված ապրանքների հետ վերադարձ։ Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 4 էջից` Ընդհանուր, Ապրանքների ցուցակ, Մատակարար և Գնորդ։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Վերադարձ մատակարարին փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Վերադարձ մատակարարին փաստաթղթի հերթական համարն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Հիմք փաստաթուղթ |
Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա կատարվում է վերադարձ մատակարարին: Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք-փաստաթուղթ կարող են հանդիսանալ Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) կամ Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթերը։ Հիմք-փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։ |
Գծիկավոր կոդ (F2) |
Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող մատակարարին։ |
Մատակարար |
Լրացվում է մատակարարի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Պայմանագիր |
Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Մատակարար դաշտի լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։ |
Գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: Համակարգը Ընդհանուր գումար դաշտի արժեքը վերահաշվարկում է ըստ Արժույթ դաշտում լրացված արժույթի և ստացված գումարը լրացնում է այս դաշտում։ |
Պարտք |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է կոճակը։ |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե մատակարարը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։ |
Առաքողի գրանցման գրքի N |
Լրացվում է առաքողի գրանցման գրքի համարը։ |
Էջի N |
Լրացվում է առաքողի գրանցման գրքում էջի համարը։ |
Տողի N |
Լրացվում է առաքողի գրանցման գրքի էջում տողի համարը։ |
Վաճառող խորհրդատու |
Նշվում է վաճառող խորհրդատուն: Ընդունում է արժեքներ Աշխատակիցներ տեղեկատուից: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Ապրանքների ցուցակ էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Փաստաթղթի արժույթն է։ |
Արտարժույթի փոխարժեք |
Համակարգն ավտոմատ լրացնում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար վերջին գրանցված փոխարժեքը։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, եթե Արժույթ դաշտում լրացված է AMD։ |
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - ԱԱՀ-ով, 2 - ԱԱՀ-ն այդ թվում, 3 - Առանց ԱԱՀ, 4 - Զրոյական ԱԱՀ։ |
Գնի տեսակ |
Նշվում է, թե ապրանքները մուտքագրելիս համակարգն ինչ տեսակի գներ առաջարկի։ Եթե Ընդհանուր էջի Մատակարար դաշտը լրացված է և ընտրված պայմանագրում նշված է գնի տեսակը, ապա համակարգն ավտոմատ կլրացնի այդ գնի տեսակը: |
Գումար ԱԱՀ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն հաշվարկում և լրացնում է ԱԱՀ-ն այս դաշտում` օգտվելով ապրանքների գներից և ԱԱՀ-ի հաշվարկի ձևից: |
Ընդհանուր գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն այս դաշտում ավտոմատ լրացնում է վերադարձվող ապրանքների ընդհանուր գումարը, որը ներառում է Գումար ԱԱՀ դաշտի արժեքը։ |
Ապրանքների ցուցակ աղյուսակում լրացվում են մատակարարին վերադարձվող ապրանքների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, գինը, գումարը, ԱԱՀ-ի տեսակը։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Մատակարար էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Անվանում |
Մատակարարի անվանումը: |
Իրավ. հասցե |
Կազմակերպության իրավաբանական հասցեն: |
Գործ. հասցե |
Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն: Լռությամբ առաջարկվում է Դրույթների Գործ. հասցե դաշտի արժեքը: Կից ցանկից կարելի է ընտրել Լրացուցիչ հասցեներից որևէ մեկը: |
Հաշվարկային հաշիվ |
Մատակարարի հաշվարկային հաշվի համարը։ |
ՀՎՀՀ |
Մատակարարի հարկ վճարողի հաշվառման համարը: |
Ղեկավարի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող ղեկավարի պաշտոնը: |
Ղեկավարի Ա.Ա.Հ. |
Ղեկավարի անուն, ազգանուն, հայրանունը: |
Հաշվապահի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող հաշվապահի պաշտոնը: |
Հաշվապահի Ա.Ա.Հ. |
Հաշվապահի անուն, ազգանուն, հայրանունը: |
Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N |
Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի համարը։ |
Անձնագրի համար |
Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անձնագրի համարը։ |
Գնորդ էջի դաշտերը նույնությամբ կրկնում են Մատակարար էջի դաշտերը, բացառությամբ Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N և Անձնագրի համար դաշտերի:
Փաստաթղթի տպվող ձևերում ՀՎՀՀ, Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N և Անձնագրի համար դաշտերը պատկերվում են հետևյալ կերպ.
Եթե Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N դաշտը լրացված է, ապա փաստաթղթի տպվող ձևերում պատկերվում են այս երեք դաշտերն էլ։ Եթե այս դաշտը լրացված չէ, պատկերվում է միայն ՀՎՀՀ դաշտը, բացառությամբ այն դեպքի, երբ ՀՎՀՀ դաշտը նույնպես դատարկ է, իսկ Անձնագրի համար դաշտը լրացված է։ Այդ դեպքում փաստաթղթի տպվող ձևում կերևա միայն Անձնագրի համար դաշտը։