Տեղեկատուներ

Ուղղորդիչ:  Ապրանքների շուկայական առաջխաղացում >

Տեղեկատուներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգում նախատեսված են մի շարք տեղեկատուներ, որոնք հիմնականում օգտագործվում են մուտքագրման դաշտերի լրացման ժամանակ և հեշտացնում են օգտագործողի աշխատանքը: Ավելի հուսալի և նպատակահարմար է տվյալ դաշտի արժեքն ընտրել համապատասխան տեղեկատուից, որը զերծ է պահում միևնույն տվյալը կրկնակի մուտքագրելուց և սխալվելու հնարավորությունից: Բացի այդ, հաճախ տեղեկատուից տող ընտրելու արդյունքում միաժամանակ լրացվում են նաև մի քանի այլ դաշտեր, որոնք փաստորեն փոխկապակցված են, որն ավելի է հեշտացնում օգտագործողի աշխատանքը: Տեղեկատուն իրենից ներկայացնում է ցուցակ: Տեղեկատուների տողերը կարելի է ավելացնել, խմբագրել կամ հեռացնել: