Այցելության արդյունքներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում >

Այցելության արդյունքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է այցելության արդյունքների ցուցակը։ Շարժական մասում յուրաքանչյուր Գնորդի մոտ աշխատանքն ավարտելիս առևտրային գործակալների կողմից նշվում է Այցելության արդյունք, որը հետագայում արտացոլվում է Նախատեսվող և փաստացի երթուղիների համեմատում հաշվետվությունում։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Այցելության արդյունքներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Այցելության արդյունքի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Այցելության արդյունքի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Փակվել է

Ստուգավանդակը նշելու դեպքում Այցելության արդյունքը կհամարվի փակված և Շարժական մասի Աշխատանքի ավարտ պատուհանի ընտրման ցուցակում չի առաջարկվի:

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

 

note Նշում

Այցելության արդյունքներ տեղեկատուն կարելի է ներմուծել MS Excel-ի AccessoryDirectory.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates): Տեղեկատուի տեսակ դաշտում անհրաժեշտ է լրացնել VstRslt արժեքը։