Աշխատանք հաշվետվությունների հետ

Ուղղորդիչ:  Աշխատանք տեղեկատուների հետ >

Աշխատանք հաշվետվությունների հետ

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգից ստացվում են մի շարք հաշվետվություններ: Դրանք կարելի է կազմել տարբեր ժամանակահատվածների համար: Հաշվետվությունների կազմման ընդհանուր կանոնները համընկնում են: Յուրաքանչյուր հաշվետվություն ձևավորելու համար բերվում է երկխոսության պատուհան, որում նշված պարամետրերի հիման վրա կառուցվում է հաշվետվությունը:

Այս պարամետրերի մուտքագրման, խմբագրման և տպման գործողությունները նկարագրված են Ցուցակ տիպի հաշվետվությունների պարամետրեր և Աղյուսակ տիպի հաշվետվությունների պարամետրեր հոդվածներում:

Ցանկացած պահի Թարմացնել (CTRL+R) սեղմելով` կարող եք ստանալ թարմացված հաշվետվությունը նույն այն պարամետրերով, որոնք ընտրված էին երկխոսության պատուհանում: