Առևտրային գործակալների գործողություններ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ առևտրային գործակալի >

Առևտրային գործակալների գործողություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է առևտրային գործակալների կատարած գործողությունների (Վճարման ընդունում, Վճարում գնորդին, Գումարի հանձնում) մասին տեղեկատվություն ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում է նշված ժամանակահատվածում առևտրային գործակալ(ներ)ի գործողությունները, հակառակ դեպքում՝ բոլոր գործողությունները:

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առևտրային գործակալ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների կատարած Գործողությունները:

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժ(ի)ն(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Գործողությունները: Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Գործողություն

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գործողություն։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Վճարման ընդունում, Վճարում գնորդին, Գումարի հանձնում տարբերակները: Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն վերը նշված բոլոր Գործողությունները, հակառակ դեպքում հաշվետվության մեջ բերվող Գործողությունները դաշտի արժեքից կախված կֆիլտրվեն:

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/խմբագրել ընթացիկ փաստաթուղթը: