Գների կամ զեղչերի սահմանաչափեր (մանրամասն)

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Հաշվետվություններ և մատյաններ >

Գների կամ զեղչերի սահմանաչափեր (մանրամասն)

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են նշված օրվա դրությամբ գործող Գների կամ զեղչերի սահմանաչափեր փաստաթղթով սահմանված սահմանաչափերը։

Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվության մեջ երևում են նշված օրվա դրությամբ գործող Գների կամ զեղչերի սահմանաչափեր փաստաթղթով սահմանված սահմանաչափերը։

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդի խմբերին պատկանող գնորդների համար Գների կամ զեղչերի սահմանաչափեր փաստաթղթով սահմանված սահմանաչափերը։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդների համար Գների կամ զեղչերի սահմանաչափեր փաստաթղթով սահմանված սահմանաչափերը։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն այն գնորդների համար Գների կամ զեղչերի սահմանաչափեր փաստաթղթով սահմանված սահմանաչափերը, որոնց կցված է տվյալ վաճառքի գոտին, հակառակ դեպքում՝ բոլոր գնորդների համար սահմանված սահմանաչափերը։

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի Ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն նշված, հակառակ դեպքում՝ բոլոր ապրանքների խմբերի համար սահմանված սահմանաչափերը։

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների համար սահմանված սահմանաչափերը։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․

Բացել. դիտել Գների կամ զեղչերի սահմանաչափեր փաստաթուղթը: