Վճարումները ՀԾ-ԻնտերնետԲանկում

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Փաստաթղթեր > Վճարումներ և մարումներ >

Վճարումները ՀԾ-ԻնտերնետԲանկում

Previous pageReturn to chapter overviewNext page

Վճարումները ՀԾ-ԻնտերնետԲանկում թղթապանակում արտացոլվում են Գնորդ(ներ)ի կատարած բանկային փոխանցումները:

Թղթապանակի երկխոսության պատուհանը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Պարտադիր լրացվող դաշտեր են և թղթապանակում արտացոլվում են տվյալ ժամանակահատվածում կատարված Վճարումները։

Հաշվարկային հաշիվ

Կազմակերպության հաշվարկային հաշիվը, որն օգտագործվում է ՀԾ-ԻնտերնետԲանկի համար։ Կարող է ընդունել արժեքներ Դրույթների Կազմակերպության տվյալներ բաժնի Հաշվարկային հաշիվներ ցուցակից։

 

Վճարումները ՀԾ-ԻնտերնետԲանկում թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ստեղծել վճարում(ներ). ավելացնել նոր Վճարում փաստաթուղթ:

Դիտել վճարում(ներ). դիտել ստեղծված փաստաթղթերը:

 

Ստեղծել վճարում(ներ) հրամանից բացվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ տեսքը․

 

CreatePayment

 

Պարտքի մարման եղանակ. Գնորդի պարտքի մարման եղանակը՝ FIFO(ըստ ամսաթվի աճման կարգով), LIFO(ըստ ամսաթվի նվազման կարգով) և PREPAY(վճարումը ձևակերպվում է որպես կանխավճար)։

Բաժին՝ նշվում է թե Գնորդի որ Բաժնի պարտքը պետք է մարվի։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Վճարման տեսակ․ Սահմանվում է վճարման տեսակը: Այն կարելի է ընտրել Վճարման տեսակներ տեղեկատուից:

Առևտրային գործակալի լրացման եղանակ. Ընդունում է Առևտրային գործակալ կամ Առաքիչ արժեքները։ Դաշտն ակտիվ է Պարտքի մարման եղանակ դաշտում FIFO(ըստ ամսաթվի աճման կարգով) կամ LIFO(ըստ ամսաթվի նվազման կարգով) տարբերակն ընտրելու դեպքում։

Առևտրային գործակալ. Սահմանվում է Առևտրային գործակալը: Այն կարելի է ընտրել Առևտրային գործակալներ տեղեկատուից: Դաշտն ակտիվ է Առևտրային գործակալի լրացման եղանակ դաշտը դատարկ թողնելու դեպքում։

Վաճառքի գոտու լրացման եղանակը. Ընդունում է Վաճառք փաստաթղթից, Առևտրային գործակալի հիմնականը և Գնորդի հիմնականը արժեքները։

Վաճառքի գոտի. Սահմանվում է Վաճառքի գոտին: Այն կարելի է ընտրել Վաճառքի գոտիներ տեղեկատուից: Դաշտն ակտիվ է Վաճառքի գոտու լրացման եղանակ դաշտը դատարկ թողնելու դեպքում։

Հաշվի առնել մեկնաբանությունը ստուգավանդակը նշելու դեպքում Վճարում փաստաթուղթը կստեղծվի հաշվի առնելով Գնորդ տեղեկատուի վրա լրացված Մեկնաբանությունը ՀԾ-ԻնտերնետԲանկում  դաշտի արժքը։

Հաշվի առնել սերիա և համարը ստուգավանդակը նշելու դեպքում Վճարում փաստաթուղթը ստեղծելիս Մարված վաճառքները աղյուսակը կլրացվի հաշվի առնելով հաշվի առնելով Վաճառք փաստաթղթի Սերիա և համարը։

Փաստաթղթի վիճակ դաշտի միջոցով սահմանվում է ստեղծվող Վճարում փաստաթղթի գրանցման վիճակը՝ Սևագիր կամ Գրանցված։

Ցույց տալ փաստաթղթերը ստուգավանդակը նշված լինելու դեպում հնարավոր է փաստաթուղթը դիտել մինչև գրանցելը։

 

Ստեղծվող Վճարում փաստաթղթի Գնորդ դաշտում լրացվում է այն Գնորդի կոդը, որի տեղեկատվական քարտում նշված է տվյալ գործարքի հաշվարկային հաշիվը։ Եթե տվյալ հաշվարկային հաշիվը ոչ մի գնորդի վրա նշված չէ, Վճարում փաստաթուղթ չի ստեղծվի։ Տվյալ հաշարկային հաշիվը մի քանի գնորդի վրա նշված լինելու դեպքում, Վճարում փաստաթղթում Գնորդ դաշտը լրացվում է հաշվի առնելով Պարտքի մարման եղանակ դաշտի արժեքը: Մասնավորապես՝ FIFO եղանակի դեպքում կընտրվի այն գնորդը, ում մնացորդ ունեցող Վաճառքն ամենահինն է։ LIFO եղանակի դեպքում կընտրվի այն գնորդը որն ունի ամենանոր մնացորդ ունեցող վաճառքը։ PREPAY եղանակի դեպքում Գնորդ դաշտը չի լրացվի։ Անհրաժեշտ է սեղմել Ցույց տալ փաստաթղթերը ստուգավանդակը և փաստաթղթում ընտրել տվյալ հաշվարկային հաշիվն ունեցող գնորդներից նախընտրելիին։