Պատվերների առաքումներ և վաճառքներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ >

Պատվերների առաքումներ և վաճառքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է նշված ժամանակահատվածում ստեղծված Պատվերների առաքումները և վաճառքները համեմատելու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Պատվերի ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում ձևակերպված Պատվերները, դրանց հիման վրա ստեղծված Ապրանքների տրամադրումները առաքիչին և Վաճառքները հակառակ դեպքում՝ բոլորը:

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժին(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Պատվերները, դրանց հիման վրա ստեղծված Ապրանքների տրամադրումները առաքիչին և Վաճառքները։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների Պատվերները, դրանց հիման վրա ստեղծված Ապրանքների տրամադրումները առաքիչին և Վաճառքները:

Առաքիչ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առաքիչ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առաքիչ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առաքիչների անունով ձևակերպված Պատվերները, դրանց հիման վրա ստեղծված Ապրանքների տրամադրումները առաքիչին և Վաճառքները:

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտ(իներ)ին, հակառակ դեպքում` բոլոր վաճառքների գոտիներին վերաբերող Պատվերները, դրանց հիման վրա ստեղծված Ապրանքների տրամադրումները առաքիչին և Վաճառքները:

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանք(ներ)ը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքները ներառող Պատվերները, դրանց հիման վրա ստեղծված Ապրանքների տրամադրումները առաքիչին և Վաճառքները:

Գործողություն

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գործողություն։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Ի պահ հանձնում, Փոխանակում, Նվեր և Վաճառք տարբերակները։ Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն վերը նշված բոլոր Գործողությունները, հակառակ դեպքում հաշվետվության մեջ արտացոլվող Գործողությունները դաշտի արժեքից կախված կֆիլտրվեն:

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Դիտել վաճառք(ներ)ը. դիտել Վաճառք փաստաթուղթը:

Դիտել Ապրանքների տարամադրում(ներ)ը առաքիչին. դիտել Ապրանքների տարամադրումը առաքիչին փաստաթուղթը: