Հեռացված փաստաթղթեր

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Հեռացված փաստաթղթեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Հեռացված փաստաթղթեր մատյանում արտացոլվում են համակարգից հեռացված բոլոր փաստաթղթերը։

Այս մատյանը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ստեղծման Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ ժամանակահատվածում ստեղծված, հակառակ դեպքում՝ բոլոր փաստաթղթերը, որոնք հեռացվել են համակարգից։

Հեռացման Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ ժամանակահատվածում հեռացված, հակառակ դեպքում՝ բոլոր հեռացված փաստաթղթերը։

Տեսակ

Հեռացված փաստաթղթի տեսակը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են ծրագրում առկա փաստաթղթերի տեսակները։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

Բաժին

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր բաժինների հեռացված փաստաթղթերը։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Առևտրային գործակալ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր առևտրային գործակալների կողմից ստեղծված փաստաթղթերը, որոնք հեռացվել են։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

Գնորդ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդներին վերաբերող փաստաթղթերը, որոնք հեռացվել են։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

 

Հեռացված փաստաթղթեր թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը: Ուշադրություն․ փաստաթուղթը Հեռացված փաստաթղթերի մատյանից հեռացնու դեպքում այն այլևս հնարավոր չի լինի վերականգնել։

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման, խմբագրման և հեռացման վերաբերյալ:

Վերականգնել. վերականգնել հեռացված փաստաթուղթը։