Փաստաթղթերի պատմություն

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Փաստաթղթերի պատմություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթղթերի պատմություն մատյանում արտացոլվում են փաստաթղթերի գրանցման և խմբագրման վերաբերյալ պատմությունը։

Այս մատյանը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում երևում է նշված ժամանակահատվածում Փաստաթղթերի պատմությունը:

Գործողության ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ ժամանակահատվածում գրանցված/խմբագրված փաստաթղթերը, հակառակ դեպքում՝ բոլոր փաստաթղթերը։

Փաստաթղթի տեսակ

Փաստաթղթի տեսակը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են ծրագրում առկա փաստաթղթերի տեսակները։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

Օգտագործող

Օգտագործողը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են ծրագրում առկա Օգտագործողները։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

 

Փաստաթղթերի պատմություն թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը: