Կցված ֆայլեր

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր >

Կցված ֆայլեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթղթերի, տեղեկատուների հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն (այլ փաստաթղթեր, նկարներ և այլն) պահպանելու համար կարելի է օգտվել ֆայլեր և հղումներ կցելու հնարավորությունից:

Այս հնարավորությունն առկա է Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ, Ապրանքների գույքագրում փաստաթղթերում և Առևտրային գործակալ, Գնորդ, Ապրանքներ տեղեկատուներում:

Ֆայլեր կցելու համար անհրաժեշտ է.

• տեղեկատուի կամ փաստաթղթի Ժապավենի Կցված ներդիրից կամ Արագ հասանելիության վահանակից ընտրել Ֆայլեր հրամանը.

 

AttachFail

 

• բացված պատուհանում սեղմել ավելացնել add16Fone կոճակը

• ընտրել անհրաժեշտ ֆայլը և ավելացնել Open կոճակի միջոցով

• հաստատել փոփոխությունները Հիշել և փակել հրամանով:

Կցված ֆայլերի հետ աշխատանքի համար նախատեսված են հետևյալ գործիքները.

 

Դաշտ

Նշանակություն

add16

Ավելացնել նոր ֆայլ:

Trash-icon16

Հեռացնել կցված ֆայլը:

PrintPreview

Դիտել (F5) կցված ֆայլը:

SaveAsAttached

Կցված ֆայլը հիշել որպես նոր ֆայլ:

SaveAsAllAttached

Կցված բոլոր ֆայլերը հիշել որպես նոր ֆայլեր։

  

Փաստաթղթին կամ տեղեկատուին Հղումների կցման համար անհրաժեշտ է.

• Տեղեկատուի կամ փաստաթղթի Ժապավենի Կցված ներդիրից կարելի է ընտրել Հղումներ հրամանը.

 

AttachLink

 

բացված պատուհանում սեղմել ավելացնել add16 կոճակը․

 

 Attachedlink

 

Կցված հղումներ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Նկարագրություն

Կցված հղման նկարագրությունը:

Հղում

Նշվում է ֆայլի ճանապարհը, որի վրա կրկնակի կտտոցը բացում է նշված տեղեկատվությունը:

Օգտագործող

Օգտագործողի անունը, ով ավելացրել է հղումը:

Կայան

Համակարգչի անվանումը, որից ավելացվել է հղումը:

Ամսաթիվ

Ամսաթիվը, երբ կցվել է հղումը: