Արագ հասանելիության ստեղներ

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր >

Արագ հասանելիության ստեղներ

Previous pageReturn to chapter overview

Արագ հասանելիության ստեղները նախատեսված են ցանկերի տողերին արագ հասնելու համար։ Օրինակ, Դիտել տպելու ձևը գործողության արագ հասանելիության ստեղնը F5-ն էԴա նշանակում է, որ կոնտեքստային ցանկից կամ ժապավենից Դիտել տպելու ձևը հրամանն ընտրելու փոխարեն կարելի է սեղմել F5 ստեղնը։ Արագ հասանելիության ստեղների միջոցով կարելի է նաև

էկրանին բացել պատուհաններ։

Ստորև բերված են համակարգում գոյություն ունեցող արագ հասանելիության ստեղները և դրանց նշանակությունը.

 

Ստեղներ

Նշանակություն

F1

Կանչում է օգնություն:

F2

Փաստաթղթերում անցնում է Գծիկավոր կոդ դաշտին: Ցուցակներում անցում է կատարվում տողից բջջին և հակառակը:

F4

Բացում է ընտրման ցուցակը:

F5

Կառուցվում է ցուցակի ընթացիկ տողին համապատասխան փաստաթղթի տպելու ձևը:

F11

Բացում է գլխավոր էջը։

Delete

Ջնջում է դաշտում նշված արժեքը։

Home

Ցուցակում տեղաշարժվում է առաջին տողը։

End

Ցուցակում տեղաշարժվում է վերջին տողը։

+

Ցուցակում նշում է բոլոր տողերը:

-

Ցուցակում հանում է նշումը բոլոր տողերից:

*

Ցուցակում կատարում է հակառակ նշում. նշում է բոլոր չնշված տողերը, իսկ բոլոր նշվածներից հանում է այն:

CTRL+A

Ընտրում է ամբողջ տեքստը:

CTRL+B

Բացում է Գնորդի քաղվածքը

CTRL+C

Կատարում է արժեքի պատճենում ընթացիկ դաշտից՝ թողնելով դաշտն անփոփոխ:

CTRL+D

Ցուցակից հեռացվում է ընթացիկ տողը:

Համարժեք է երկխոսության պատուհանի աջ անկյունում տեղադրված Ctrl+D Մաքրել կոճակին:

CTRL+E

Ցուցակի ընթացիկ տողի խմբագրում:

CTRL+F

Ցուցակում կամ աղյուսակում փնտրում է նշված պայմաններին բավարարող տող:

CTRL+G

Փաստաթղթերում, հաշվետվություներում և մատյաններում բացում է Փոխել պարամետրերը պատուհանը:

CTRL+H

Բացում է Փաստաթղթի պատմությունը:

CTRL+I

Ցույց տալ միայն նշված տողերը:

CTRL+K

Համարժեք է Հիշել և նոր կոճակը սեղմելուն, որը գրանցում է բաց փաստաթուղթը և բացում նորը:

CTRL+M

Փաստաթղթերի հերթական համարները, ինչպես նաև գործառնությունները լրացնելիս համակարգի կողմից գործառնությունների գեներացման համար:

CTRL+N

Ցուցակում ավելացվում է նոր տող:

Ցուցակ տիպի դաշտերին կցված ցանկում ավելացվում է նոր տող:

CTRL+O

Բերում է համակարգի Դրույթների պատուհանը:

CTRL+P

Ընթացիկ հաշվետվությունը ուղարկում է տպիչի վրա:

CTRL+Q

Օգտագործվում է ցուցակներում ֆիլտրման տողը բերելու համար:

CTRL+R

Թարմացնում է ընթացիկ ցուցակը:

CTRL+S

Փաստաթղթում այն համարժեք է Հիշել կոճակը սեղմելուն, որը գրանցում է բաց փաստաթուղթը:  Միացնում կամ անջատում է երկխոսության պատուհանի պատուհանի աջ անկյունում տեղադրված save16 կոճակը:

CTRL+V

Կատարում է պատճենված արժեքի տեղադրում ընթացիկ դաշտ։

CTRL+X

Կատարում է արժեքի պատճենում` ընթացիկ դաշտից ջնջելով արժեքը:

CTRL+Y

Ստեղծում է ցուցակի ընթացիկ տողի պատճենը: Սիմվոլային դաշտում օգտագործվում է չեղարկումը վերականգնելու համար:

CTRL+Z

Օգտագործվում է վերջին խմբագրման գործողությունը չեղարկելու համար:

CTRL+ENTER

Կատարել կամ Հիշել և փակել կոճակի արագ հասանելիություն:

CTRL+INSERT

Կատարում է արժեքի պատճենում ընթացիկ դաշտից փոխանակման բուֆեր` թողնելով դաշտն անփոփոխ: Այս ստեղները  փոխանակման բուֆերի մեջ են պատճենում նաև հաշվետվության կամ ցուցակի նշված տողերը:

CTRL+TAB

Բացում է բաց պատուհանների փոխարկիչը:

CTRL+

Խոշորացնում է էջը: Համարժեք է գործիքների վահանակում գտնվող ZOOM IN ZoomIn կոճակին:

CTRL-

Փոքրացնում է էջը: Համարժեք է գործիքների վահանակում գտնվող ZOOM OUT ZoomOut կոճակին:

CTRL+

Ցուցակում տեղաշարժում է նշիչը նշված տողերի ուղղությամբ:

CTRL+

Ցուցակում տեղաշարժում է նշիչը նշված տողերի ուղղությամբ: Բացում է ընտրման ցուցակը:

CTRL+F2

Ցուցակի նշված տողերն արտահանում է MS Excel:

CTRL+F4

Փակում է ընթացիկ պատուհանը:

CTRL+F7

Փաստաթղթի սկզբնական ձևն արտահանում է MS Word:

CTRL+F8

Փաստաթղթի սկզբնական ձևն արտահանում է MS Excel:

CTRL+F9

Բացում է հաշվիչը:

CTRL+F10

Բացում է Պատմությունը։

CTRL+F11

Բացում է Ուղղորդիչը:

CTRL+F12

Բացում է Ամսաթվեր երկխոսության պատուհանը:

CTRL+ALT+I

Ստեղծում է աղյուսակի ընթացիկ տողի պատճենը։

CTRL+SHIFT+А

Փաստաթղթում միացնում/անջատում է ավտոհաշվարկները։

CTRL+SHIFT+B

Բացում է Գնորդների ցուցակը։

CTRL+SHIFT+D

Փաստաթղթի վիճակը դարձնում է Սևագիր։

CTRL+SHIFT+G

Բացում է Խմբավորել ըստ սյուների հրամանը։

CTRL+SHIFT+L

Բացում է Ապրանքների ցուցակը։

CTRL+SHIFT+M

Համարժեք է Տարաներ և Ի պահ հանձնում էջերի move Տեղափոխում Ի պահ հանձնում/Տարաներ կաճակներին։

CTRL+PageDown

Տեղաշարժվում է ցուցադրվող ցուցակի ներքևի տող։

CTRL+PageUp

Տեղաշարժվում է ցուցադրվող ցուցակի վերևի տող։

SHIFT+

SHIFT+

Նշում է չնշված տողերը` դեպի վերև կամ ներքև: Նշվածները ապանշվում են:

SHIFT+INSERT

Կատարում է արժեքի տեղադրում փոխանակման բուֆերից ընթացիկ դաշտ կամ պատճենված փաստաթղթերի տեղադրում ցուցակի մեջ:

SHIFT+DELETE

Կատարում է արժեքի պատճենում ընթացիկ դաշտից փոխանակման բուֆերից` դաշտից ջնջելով արժեքը:

SHIFT+F4

Փակում է բոլոր պատուհանները:

SHIFT+F5

Ցուցակում կամ հաշվետվության մեջ կարող եք դիտել տպելու ձևը:

INSERT

Նշում է տողերը` դեպի ներքև: Նշվածները ապանշվում են:

ALT

Ակտիվացնում է Ժապավենի յուրաքանչյուր ներդիրի և հրամանի հետ կապված ստեղների արժեքները:

ALT+F4

Օգտագործվում է համակարգից դուրս գալու համար:

ENTER

Համարժեք է Կատարել կոճակը սեղմելուն, որը, հիշելով փոփոխությունները, փակում է ընթացիկ պատուհանը կամ կատարում է անցում պատուհանի մուտքային դաշտից դաշտ:

ESC

Փակում է ընթացիկ պատուհանն առանց փոփոխությունները հիշելու:

PAGEDOWN

Բացում է ընտրման ցուցակը:

TAB

Թարթող ուղենիշը տեղափոխվում է հաջորդ մուտքի դաշտ կամ ակտիվանում է պատուհանի հաջորդ կոճակը:

SPACE

Նշում է տողերը` դեպի ներքև: Նշվածները ապանշվում են: Դրոշակ դաշտերում միացնում է դրոշակը: